ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

էս այլանդակության դեմ բոլորն իրենց ձայնը պետք է բարձրացնեն

էս այլանդակության դեմ բոլորն իրենց ձայնը պետք է բարձրացնեն
23.02.2025 | 12:32

Էդգար Ղազարյանին արգելվեց քննադատել դատավորներին, դատախազներին, քննիչներին, փաստաբաններին ու հարկադիր կատարումն ապահովող ծառայողներին, ինչպես նաև նրանց մերձավորներին:

Դե ի՞նչ, մտնում ենք Հանրային ընդդիմադիր գործիչների նկատմամբ ռեժիմի կողմից է՛լ ավելի մառազմատիկ հիմնավորումներով խոսքի ազատության սահմանափակման և բռնաճնշումների փուլ:

Նորից եմ կրկնում էս այլանդակության դեմ բոլորն իրենց ձայնը պետք է բարձրացնեն:

Էսօր Էդգարն է, վաղը լինելու ենք յուրաքանչյուրս:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ