Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Ասֆալտի «գեներալները»

Ասֆալտի «գեներալները»
05.03.2025 | 14:34

Ովքե՞ր են փողոցները չափչփող այս նեոբոլշևիկները: Ավելի ճիշտ, ինչպես իրենց ցուցադրած պաստառներն են վկայում՝ «հեղափոխության պահապանները»: Ո՞ր հեղափոխության: Է՛ն, որ սկուտեղի վրա, ծիածանագույն ժապավեններով փաթաթած հանձնեցին Նիկոլի՞ն: Չեղած բանի ի՞նչն եք պահպանում կամ էդ ու՞մ եք վախեցնում (կներեք, իրերը պետք է կոչեմ իրենց անուններով) ա՛յ, баклан-ներ: Ոսկոր շպրտողները ձեզ սխալ հասցեով են ուղղորդել. մութ ու ցուրտ տարիներին, երբ ձեր խմբիշխանության դասալիքները միմյանց վրա մատնագրեր էին խզմզում ու փողով չեղած հիվանդություններ «թխում», երբ մեզանից շատերի հարազատներն ու մտերիմները կռվում էին, վիրավորվում, զոհվում, ինչպես ռուսը կասեր՝ мы своё уже отбоялись!

Անասնաֆերմայի վերակացուները մի՞թե ձեզ չեն բացատրել, որ Հայաստանում հեղափոխություն, որպես այդպիսին, չի՛ եղել: Որ Հայաստանում կատարվածը կոչվում է՝ «սահուն իշխանափոխություն»:

Հիմա խուժանի նման փողոցներ եք թափվել, որ ի՞նչ անեք: Դուք «պահապաններ» չեք, այլ… Կրկին ձեր վարչապետի բառապաշարից օգտվեմ՝ «շնաբարո դուրսպրծուկներ», որ «հրոսակների» (ականջդ կանչի, Նիկոլ) նման փորձում եք ահաբեկել առտնին հոգսերի մեջ խրված ձեր իսկ հայրենակիցներին: Իսկ անհարկի սրա-նրա վրա հարձակվող «վնգստացողների» (ապրե՛ս, Նիկոլ, առանց քո «մարգարիտների» ի՜նչ աղքատ էր լինելու հայոց բառ ու բանը) հետ, գիտե՛ք, չէ,՞ ինչպես են վարվում… Չէ՛, չեն գնդակահարում, նմաններին ընդամենը ստերիլացնում են: Եթե իհարկե, դիմացինն արդեն ինքնակամ «ստերիլացած» չէ… Անշուշտ, հասկացաք՝ ինչ նկատի ունեմ:

Տղե՛րք, «լափամանից» (բառարան ըստ Նիկոլի) այնքան անկուշտ եք կերել-խմել, որ խումհարի մեջ քաղաքի փողոցները շփոթել եք հայ-ադրբեջանական սահմանի հետ:

Ա՛յ, թշվառներ, ձեզ դռնեդուռ գցողներին մեկը չկա՞ր հուշեր՝ էդ անհասկանալի համազգեստները, որ հագցրել եք սրանց, վրայից գոտի կապեիք, գոտուց էլ մեկական շիշ թթվի ջուր կախեիք…

05.03.2020

Փիրուզա Մելիքսեթյան

Դիտվել է՝ 35982

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ