ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կատարյալ սիլլոգիզմ

Կատարյալ սիլլոգիզմ
27.03.2025 | 19:30

ՓԱՍՏ 1.

ՀՀ երեք նախագահները (Տեր–Պետրոսյան, Քոչարյան, Սարգսյան)` 1993-2018 թթ․ Ալիևներին (հայր և որդի) և՛ պատերազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ մշտապես ծեփել են պատերին և փռել են գետնին։

ՓԱՍՏ 2.

Ալիևը (որդին) 2020թ․ մինչ օրս ՀՀ վարչապետ Փաշինյանին և՛ պատերազմի դաշտում, և՛ բանակցությունների սեղանի շուրջ մշտապես ծեփել է պատերին և փռել է գետնին։

ՓԱՍՏ 3.

Նիկոլը երեկ հայտարարում էր, որ ՀՀ երեք նախագահներին կծեփի պատերին և կփռի գետնին։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ

Նիկոլը տառապում է ծանրագույն անբուժելի հոգեկան հիվանդությամբ, որը կոչվում է մեգալոմանիա (մեծության մոլորություն)։

Իսկ երեկ պացիենտի մոտ սրացում էր։

Կարծում եմ` մասնագետներն ավելի խորը և համապարփակ ուսումնասիրության կարժանացնեն այս փաստը։

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1088

Մեկնաբանություններ