Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Որևէ արդարացում չի օգնի

Որևէ արդարացում չի օգնի
03.04.2025 | 15:24

Խիստ տարածված անընդունելի թեզ է՝ «Արցախցիները ինձ շատ լավ են ճանաչում և գիտեն, որ ես երբեք իրենց չեմ վիրավորի, ուղղակի իմ խոսքերը սխալ կամ սուր են ընկալվել» և այլն:

Չեմ բացառում, որ այս թեզը վահան դարձրած մարդիկ, իրոք, բազմիցս այցելել են Արցախ, ունեցել են և ունեն բազում ընկերներ, ներքուստ ցավում են Արցախի համար, բայց երբ «պահի թելադրանքով» դիմում են արցախցիների նկատմամբ ատելության խոսքին՝ տհաճ վիճակի մեջ դնելով ոչ միայն իրենց, այլև մերձավորներին, այլևս որևէ արդարացում չի օգնի, ավելին՝ հենց իրենք դա չպետք է անեն, կասկածի տակ չդնեն իրենց անկեղծությունը:

Երբևէ կգիտակցենք, թե ովքեր են շահագրգռված ազգային երկպառակտվածության մեջ և ըստ այդմ էլ՝ զերծ կմնանք սեփական գոյը թիրախավորելու խիստ վտանգավոր զբաղմունքից ...

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.Գ.

Արցախցին այսօր, քան երբևէ խիստ հոգածության կարիք ունի, այդ մարդիկ անգամ զրկվել են սեփական զավակների, ծնողների շիրիմներն այցելելու հնարավորությունից ...

Դիտվել է՝ 7190

Մեկնաբանություններ