Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Դիվանագիտական դեմարշ

Դիվանագիտական դեմարշ
08.05.2025 | 10:00

Չինաստանի նախագահը ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու Մեծ Հաղթանակի շքերթին, բայց Ալիեւը չի մասնակցելու ՝ խիստ զբաղված է։

Մի քանի ժամ առաջ ՌԴ նախագահի օգնական Ուշակովը հայտնեց, որ Ադրբեջանի ղեկավար Ալիեւը չի մասնակցելու մայիսի 9-ին Մոսկվայում Մեծ Հաղթանակի 80-ամյակի շքերթին։

Սա ակնհայտ դիվանագիտական դեմարշ է Ադրբեջանի «դաշնակից» ՌԴ-ի դեմ։

Սա սառը ցնցուղ է ռուսական այն շրջանակների համար, ովքեր վերջին տարիներին, չնկատելով Ադրբեջանի պանթուրքիստական էությունը, մեծարում էին Ալիեւին շողոքորթելու աստիճան։

Ակնհայտ է, որ Արցախը գրավելուց հետո, Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումն ու շատ է մեծամտացել։

Սա այն Ալիեւն է, ով Ղրիմն ու Դոնբասը համարում է օկուպացված։

Բայց այսքանից հետո պարոնը խիստ զբաղված է ու չի ցանկանում մասնակցել Մոսկվայի շքերթին։

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը մասնակցելու է Մոսկվայի տոնակատարություններին, իսկ Ալիեւը՝ ոչ։

Սա է ձեր դաշնակիցը, հարգելի ռուսաստանցի բարեկամներ։

Մի բան հասկացե ք, պանթուրքիզմի առաջնային թիրախը Ռուսաատանն ու ուղղափառ քրիստոնեությունն է։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Հ.Գ.

Ադրբեջանը մասնակցեր Մոսկվայի շքերթին, որ ի՞նչ աներ։

Հայերիս նման Բաղրամյան ու Բաբաջանյան, Խուդյակով ու Իսակով, Միկոյան եղբայրներ ու Էրմիտաժի պահապան Հովսեփ Օրբելի չի տվել։

Ադրբեջանի հիմնական ներդրումը Բաքվի նավթն է, որի հետ Ադրբեջանն այնքան կապ ունի, որքան Գերինգը՝ բարոյականության։

Ողորմի Միքայել Արամյանցի ու Ալեքսանդր Մանթաշյանցի պապերին…

Դիտվել է՝ 4892

Մեկնաբանություններ