Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

2018-ի նույն սցենարն է գործի դրվել, փոխվել է միայն թիրախն ու գործող անձը

2018-ի նույն սցենարն է գործի դրվել, փոխվել է միայն թիրախն ու գործող անձը
10.06.2025 | 14:56

Հայեր ջան, իմ ՖԲ ընկերներ, կոչեր անելուն սովոր չեմ, բայց ներկա դեպքում լռելն իմ կողմից համարում եմ դավաճանություն ինքս իմ հանդեպ, իմ ազգի հանդեպ։ Այն, ինչ շրջանառության մեջ է դրել ներկա իշխանությունը վերջին օրերին, հերթական թակարդն է մեզ համար, հայության համար։ Նույն սցենարն է գործի դրվել, փոխվել է միայն թիրախն ու գործող անձը։ Նպատակը, սակայն, նույնն է։

2018-ին նիկոլը կոչ էր անում «քայլ անել, մերժել Սերժին», և դու՝ իմ հայ ժողովուրդ, Սերժից զզված՝ քո ճակատագրական քայլն արեցիր, չմտածելով, որ քո ազնիվ ցանկությունը նիկոլն ու նրան բերած ուժերը օգտագործելու են իրենց դիվային ծրագիրը իրագործելու համար, ինչի «պտուղները» քաղում ենք առ այսօր (Արցախի կորուստ, բանակի կազմաքանդում, տարածքների հանձնում և այլն, և այլն, ինձանից լավ գիտես)։ Այլ կերպ ասած՝ նիկոլը մեր ձեռքերով քանդեց մեր տուն-երկիրը։ Եվ դրանում մեզանից յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի։ Խաբված ենք եղել, միամիտ ենք եղել, հավատացել ենք՝ էական չէ, արդյունքը այն է, ինչ ունենք այսօր։

Նույնատիպ սցենար հիմա է խաղարկվում ։ Կաթողիկոսը ընդամենը թիրախ է։ Եթե անգամ Վեհափառը լինի սրբություն սրբոց, միևնույն է, մի բան մոգոնելու է այս իշխանությունը՝ եկեղեցու դեմ իր արշավը իրականացնելու համար։ Նպատակն է կազմաքանդել, ոչնչացնել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, որը մեր վերջին պատվարն է, մեր ինքնության գրավականը։

Օրեր առաջ ադրբեջանի մոլլան հայտարարեց, չէ՞, որ հայկական եկեղեցին վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, ահա թե ինչու նիկոլը անցավ հարձակման։ Սա մոլլայի հանձնարարականն է նիկոլին։ Ուրեմն խնդրանք-թախանձանքս է՝ հայեր ջան, եղեք շրջահայաց, սթափ, ձեր անխոհեմ քայլերով ջուր չլցնեք նիկոլա-թուրքական ջրաղացին։ Եթե մեզ պետք լինի կաթողիկոս փոխել, մենք դա կանենք իր ժամանակին, հավուր պատշաճի։ Հիմա երկիրը մոլախոտից քաղհանելու ժամանակն է։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2499

Մեկնաբանություններ