ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

USAID-ի ապամոնտաժման վերջին ակորդը

USAID-ի ապամոնտաժման վերջին ակորդը
03.07.2025 | 13:49

ԱՄՆ պետքարտուղար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար և USAID-ի փաստացի ղեկավար Մարկո Ռուբիոն վերջերս հրապարակել է մի հետաքրքիր հոդված, որը ներկայացնում է այն նոր կոնցեպտը, որի հիման վրա ԱՄՆ-ն շարունակելու է իր արտաքին օգնության քաղաքականությունը։

Ռուբիոն նշում է, որ այսուհետ արտաքին օգնությունը չի լինելու բարեգործական տեսակի օգնության տրամադրում։ Նա մեղադրում է USAID-ին, որ վերջինս հաճախ իրականացրել է ծրագրեր՝ ռեժիմների փոփոխության նպատակով՝ հեռու մնալով իր առաջնային առաքելությունից՝ առաջ մղել ԱՄՆ շահերը։

Ըստ նրա, USAID-ն տասնամյակների ընթացքում միլիարդավոր դոլարներ ծախսելով ձախողել է իր առաքելությունը։

Ըստ պետքարտուղարի, այն իրականում ստեղծել է հսկայական ՀԿ համակարգ, որը քիչ ազդեցություն է թողել զարգացող երկրների վրա։

Ծրագրերը հաճախ սրել են անկայունությունը, ուժեղացրել են հակաամերիկյան տրամադրությունները։ Ռուբիոն ընդգծում է, որ USAID-ն իր օգնությունը օգտագործել է որպես բարեգործություն, ոչ թե որպես ԱՄՆ արտաքին քաղաքականության գործիք։

Նրա ներկայացմամբ՝ ապագայում արտաքին օգնությունը կիրականացվի ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից՝ «America First» քաղաքականությանը համապատասխան։

Օգնության տրամադրման նոր մոդելը նաև նպատակ ունի հակազդել Չինաստանի օգնության մոդելին:

Եվ վերջում նշեմ, որ USAID-ի շենքը կփոխանցվի FBI-ին՝ որպես նոր գլխամասային գրասենյակ:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 10234

Մեկնաբանություններ