Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Կրկին ստում է

Կրկին ստում է
24.07.2025 | 11:50

90-ականներին նիկոլը չէր զբաղվում քաղաքականությամբ, որովհետև դեռ պետք է բուհ ընդունվեր (տեսանյութը՝ https://www.facebook.com/reel/1052817556996497

Եվ ըստ այդմ, նա չէր կարող պատճառ բերել օրենքով չամուսնանալը ենթադրելի բռնադատվելը։

Նրա առաջնեկը 2000 թվականին նոր ծնվել է և 2008 թվականի Մարտի 1-ի ողբերգությունը սարքելու մեղադրանքով 2009 թվականին բանտարկվել։

Դուրս գալուց հետո էլ նրանից ոչ մեկը չի պահանջել գույք, կամ ունեցվածքի բռնագանձում։

ՈՒրեմն Աննա Հակոբյանի հետ նա չի ամուսնացել ԶԱԳՍով, կամ պսակադրվել եկեղեցով միայն մեկ իրական պատճառով՝ բանակից խուսափելու։

Այսինքն իր երեխաների համար բնակարան ունենալու պատվիրակը առաջ բերելով, թե կարող էին իրեն քաղաքական հետապնդումների պատճառով ունեզրկել, սուտ է։

Բացի այդ, նիկոլ փաշինյանն իր երեխաների համար, եթե մտածեր, առաջինը կպատասխաներ իմ հարցին, թե ինչու՞ Աշոտ Փաշինյանի անունը չկա ընտրողների ցուցակում։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3138

Մեկնաբանություններ