Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից

Սրբազան Պայքարի առաջնորդ, քաղբանտարկյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
15.08.2025 | 10:32

Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…

Համարենք այս գրությունս որպես բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին և իրավապահ համակարգի իրավասու կառույցներին։

Մոտ մեկ ամիս առաջ պահանջեցի հրապարակել հայտնի «գյուլլելու» մասին ձայնագրության ամբողջական տարբերակը։ Չարեցի՛ք։ Դեռ ավելին, հայտարարեցիք, որ դրանք ո՛չ մոնտաժված են և ո՛չ էլ կեղծված։

Հիմա, երբ նախաքննությունն ավարտված է (օ՜ զարմանք, դարի ահաբեկչական գործի նախաքննությունն ավարտվում է մեկ ամսում), այդ գործը կատարեց իմ փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Պատկերը շատ պարզ է և հստակ՝ ձայնագրություն կոչվածը ԿԵՂԾՎԱԾ է, մոնտաժված և համատեքստից կտրված և բացարձակ առնչություն չունի ձեր և ՔՊ-ական խուլիգանական խմբի տարփողումների և մեղադրանքների հետ։

Այժմ, ուղիղ հարց Ձեզ, տիկին գլխավոր դատախազ.

ա) ընդունու՞մ եք, որ ամբողջ այս ներկայացումը կեղծված է,

բ) պատրա՞ստ եք առնվազն ներողություն խնդրելու և ապաշխարելու՝ հրապարակային, կամ անձնապես Ձեր ոչ կոմպետենտ վերաբերմունքի, ես կասեի՝ քաղաքականացված և հրամայված վարքագծի համար, որ դրսևորել եք թե՛ խորհրդարանում, թե՛ հանրային հեռուստատեսությամբ և ԶԼՄ-ներով,

գ) «ավտոբուսներ այրելու» պահով խորհրդարանում դրսևորած Ձեր պահվածքին առայժմ չեմ անդրադառնում։

Բացահայտում ունեմ, որ անակնկալ չլինի՝ գիտեմ, որ վերոնշյալ հարցադրումներիս չեք արձագանքելու։ Ամեն դեպքում մենք կդիմենք համապատասխան իրավական միջոցների հնարավոր բոլոր ատյաններում՝ այս խայտառակությունը կազմակերպողներին պատասխանատվության ենթարկելու համար։

Երիցս ճշմարիտ է աղոթքի խոսքը և այս ամբողջ գործը կլինի «Վասն խորտակելոյ զհակառակորդն վաղվաղակի ընդ ոտիւք մերովք…» և

Հաղթանակն այլընտրանքի չունի…

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արքեպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆ

Հ.Գ.

Միակ զղջումս այս ընթացքում հայերենիս անկումն է, որ անկախ իմ կամքից տեղի է ունեցել այս մեկ տարվա ընթացքում, որը դարձյալ չարիքի իշխանության ազդեցության հետևանքն է։ Խոնարհաբար ներողություն եմ խնդրում իմ սիրելի ժողովրդից և խոստանում անպայման ամբողջությամբ սրբագրել։

Դիտվել է՝ 5906

Մեկնաբանություններ