Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Աննախադեպի գինը

Աննախադեպի գինը
07.11.2025 | 10:39

Հայաստանում աննախադեպ պատմական դեպք է արձանագրվել՝ վերջին 30 տարիներից հետո 15 վագոն ցորեն ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է մտել, Ղազախստանի ցորենը ճանապարհին է։ Արձանագրենք սույն աննախադեպի գինը՝ առավել քան աննախադեպ՝

1. Արցախի հանձնում,

2. ցեղասպանական հայաթափում,

3. ՀՀ տարածքների բռնակցում Ադրբեջանին,

4. հրաժարում Արցախ վերադառնալու միջազգայնորեն ճանաչված իրավունքից,

5. Արցախի հազարամյա ժառանգության պաշտպանությունից,

6. Արրբեջանի ռազմական հանցագործությունների դեպքերով միջազգային դատական հայցերի հետագա զարգացումներից,

7. Արարատի բիբլիական հայոց խորհրդից իր պետական ատրիբուտներով,

8. Հայոց պատմությունից, հիմնական քարտեզներից… շարքը շարունակելի է։ Այո, ամեն ինչ իր գինն ունի, փոխզիջումն անհրաժեշտ է, բայց համադրելի ե՞ն արդյոք այս աննախադեպ-ները։ Ակներեւ է բացասական կորուստների զարհուրելի բեռը միմիայն ՀՀ-ի կողմից։ Մտածենք:

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ