Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Հրաշալի բարեկամություն

Հրաշալի բարեկամություն
08.11.2025 | 21:59
Նոյեմբերի 9
Ընդունեք Ինձ, իբրև ձեր լավագույն բարեկամը` միաժամանակ անդրադառնալով սքանչելիքներին այդ բարեկամության: Այն ժամանակ. երբ մարդը սկսում է տալ Ինձ ոչ միայն երկրպագություն, հնազանդություն, հարգանք, այլ նաև սիրալիր ըմբռնում` այդժամ նա դառնում է Իմ ճշմարիտ բարեկամը, ինչպես որ Ես` իր:
Ես ի՞նչ կարող եմ անել ձեզ համար. դուք ի՞նչ կարող եք անել Ինձ համար: Անհրաժեշտ ու տեղին հարցեր: Սակայն ամենակարևորը այս հարցն է`մենք ի՞նչ կարող ենք անել իրար համար:
Ձեր արած ծառայությունը բոլորովին այլ իմաստ կստանա, երբ դուք զգաք, որ Ես հաշվի եմ առնում ձեր բարեկամությունը, որ արտահայտում եք` ի սեր Ինձ կատարած գործով:
Մտածեք Իմ այս ասածի մասին. ամուր պահեք այն ձեր մտքում: Իբրև բարեկամներ, ըմբռնեք Իմ այն ջերմ մտածումը, որ Ես ունենում եմ` վստահ իմանալով, թե ում կարող եմ դիմել սիրո, հասկացողության ու օգնության համար:
Դիտվել է՝ 2020

Մեկնաբանություններ