Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Այսօր կատարվողը երկարաժամկետ հեռանկարում մեզ կզրկի քրիստոնեական ավագության տիտղոսի հավակնություններից

Այսօր կատարվողը երկարաժամկետ հեռանկարում մեզ կզրկի քրիստոնեական ավագության տիտղոսի հավակնություններից
12.11.2025 | 12:27

Երբ խոսում ենք «փափուկ ուժի» (soft power) ռեսուրսների մասին, ապա չենք կարող առնվազն առաջին հերթին չխոսել կրոնի մասին։

Հայաստանի համար «փափուկ ուժի» (soft power) ամենակարևոր ռեսուրսը հենց քրիստոնեական մեր պատմությունն է։ Քրիստոնեությունը մեզ հնարվորություն է տալիս հաղորդակցվել ամբողջ քրիստոնեական աշխարհի հետ՝ արևելքից մինչև արևմուտք, հյուսիսից մինչև հարավ։

Արդի աշխարհում, երբ քրիստոնեական համախոհությունն աստիճանաբար սկսել է իր տեղը փնտրել համաշխարհային երկխոսության մեջ, Հայաստանի համար անգնահատելի ուժ է դառնում ավանդական քրիստոնեական Եկեղեցու, եթե կուզեք՝ աշխարհի հնագույն քրիստոնեական Եկեղեցու հետևորդ լինելը, ինչը մեզ հնարավորություն է տալիս խոսել ավագության դիրքերից։

ՈՒստի այն, ինչ կատարվում է այսօր մեր Եկեղեցու շուրջ, քրիստոնեական նորոգման մասին չէ, այլ Եկեղեցու վարկաբեկման և հեղինակազրկման, քրիստոնեական ավանդական հիմքերի խարխլման և նվաստացման մասին է, ինչը երկարաժամկետ հեռանկարում մեզ կզրկի քրիստոնեական ավագության տիտղոսի հավակնություններից․․․

Հայաստանի համար «փափուկ ուժը» (soft power) ապագայի տեսիլքի վերաձևման գործիքներից մեկն է, որը բաց թողնել, նշանակում է դավաճանություն գործել սեփական երկրի և ժողովրդի ապագայի նկատմամբ։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1601

Մեկնաբանություններ