ՀՀ-ն մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ պահպանելով բոլոր համապատասխան իրավունքներն ու պարտականությունները՝ դեկտեմբերի 11-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: «Մենք տեսել և շարունակում ենք տեսնել յուրօրինակ բանավոր լարախաղացություն Հայաստանի ղեկավարության և այդ երկրի որոշ ներկայացուցիչների կողմից։ Իրականում Հայաստանը մնում է լիիրավ անդամ։ Նա դուրս չի եկել ՀԱՊԿ-ից»,- շեշտել է նա:                
 

Միությունը զորություն է

Միությունը զորություն է
15.11.2025 | 21:59
Նոյեմբերի 16
ՈՒր որ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ
անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ (Մատթ. ԺԸ. 20):
Այսխոստման իրականացումը պահանջեք Ինձնից: Քանի որ իսկապես, երբ Իմ հետևորդներից երկու հոգի միասին են, Ես նրանց մեջ Երրորդն եմ:
Աշխատեք չսահմանափակել հնարավորությունը Իմ այս խոստումի:
Երբ դուք Իմ անունով մի տեղ եք հավաքված միակամ, միացած իրար հետ Իմ հոգու կապերով` այդտեղ, այդ ժամին Ես ձեզ հետ եմ: Ես ձեզ հետ եմ ոչ միայն, երբ Ինձ եք գալիս ողջունելու և լսելու Իմ ձայնը, այլև ամեն ժամ, որտեղ էլ որ լինեք:
Հապա մտածեք, թե ինչ է նշանակում այսօրինակ ուժը: Երբ երկու հոգի միանում են Ինձ ծառայելու համար, նրանք մեծ զորություն ստանալու գաղտնիքին են տիրապետում:
Դիտվել է՝ 1276

Մեկնաբանություններ