Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

«Ջուրը բերեց՝ ջուրը տարավ»

«Ջուրը բերեց՝ ջուրը տարավ»
14.01.2026 | 15:28

Արդեն ասել եմ՝ ես քաղաքագետ չեմ։

Բայց ես քաղաքականությունից միջին վիճակագրական քաղաքացուց լավ եմ գլուխ հանում։

Հիմա էլ ասեմ որ ես «քաղաքական» կամ «ռազմական» փորձագետ չեմ՝ ի տարբերություն մի շարք «ծակ պրոֆեսոր» փորձագետների, որոնք իրենց ցանկությունը ներկայացնում են իրականության տեղ կամ պարզապես կատարում են ներքին կամ արտաքին պատվեր՝ ոչ անվճար։

Դե ուրեմն փորձեմ իմ դիլետանտ, սիրողական «փորձագիտական» մակարդակով շատ հակիրճ անդրադառնամ Վլադիմիր Սոլովյովի օրերս ասածին և դրա պատճառով տարածված հիստերիային։

Լա՛վ, մի՞թե դժվար է հասկանալ որ Սոլովյովը, երբ ասում է հատուկ ռազմական գործողություն Հայաստանում կամ միջին Ասիայի երկրներում, նկատի չունի դասական ուկրաինական տարբերակը։

Ո՛չ, դրա կարիքը կա, ո՛չ էլ հնարավորությունը։

Պարզապես, դա զգուշացում է ռուսական շահերի դեմ դուրս գալու մտքերը ցրելու համար։

Անգամ եթե իրավիճակը իրենց համար շատ օրհասական դառնա նման խնդիրը լուծելու համար, չե՞ք կարծում, որ նրանք խնդիրը կլուծեն նոր՝ «արդիական», «թրամփյան» մեթոդով․․․ ընդամենը նույնքան կարճ ժամանկահատվածում ինչքան որ պահանջվեց Կարակասում։

Եվ այդ դեպքում «մարդամեկին» և նրա նեղ շրջապատին կարիք չի լինի տեղափոխել Ռուսաստան, ա՞յլ․․․ տեղում նրանց դատելու ցանկացողները կլինեն անհամար։

Թե՞ մոռացել էք, ինչպես «թավշյա հեղափոխության» ամենաթեժ պահին «առեղծվածային» պայմաններում անհայտացավ «մարդամեկը»․․․ և վերադարձվեց, արդեն անմիջապես դեպի գահ։

Կստացվի՝ «ջուրը բերեց՝ ջուրը տարավ»։

Արշակ ԱՐԶԻԿՅԱՆ

Հ․Գ․

Հաշվի առեք՝ ասածս ընդամնեը սիրողական «փորձագիտական» ենթադրության փորձ է, այնպես որ չփորձեք վրաս «գործ սարքել»։

Դիտվել է՝ 2521

Մեկնաբանություններ