Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Գևորգ սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ

Գևորգ սրբազանը խճճվել է իր հորինվածքների մեջ
27.01.2026 | 11:06

Ուրեմն Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Հանրայինի եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում, հայտարարել է, թե իբր բազմաթիվ հոգևորականներին հայտնի է, որ 2018 թվականի հայտնի հակաեկեղեցական ակցիայի ընթացքում Արշակ սրբազանն է կազմակերպել այդ ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոցի տեղադրումը նպատակ ունենալով վարկաբեկել այդ շարժումն ու դրա մասնակիցներին։

Այս հարցազրույցից հետո նույն Գևորգ սրբազանը հարցազրույց է տվել Narek Kirakosyanին հայտնելով, թե իբր հենց 2018-ին, այդ շարժման կողմից վեհարան ներխուժելու օրերին, Արշակ սրբազանն իրեն, Գևորգ սրբազանին ասել է, որ պետք է ձգել այս շարժումը, որպեսզի Վեհափառը հրաժարական տա։

Հիմա ի՞նչ հասկանանք, Գևորգ սրբազան։ Նորից նույն հարցն է առաջ գալիս․ չե՞ս տեսնում, թե որքան ես ինքդ քեզ հակասում։ Բա որ ուզում էր Վեհափառը հրաժարական տա, բա ինչի՞ էր ուզում վարկաբեկել այդ խմբին։

Այսպիսի խճճումների մենք արդեն 7 տարի է ամենօրյա ռեժիմում ականատես ենք լինում։ Օրվա իշխանության ղեկավարի ամենօրյա ապրելակերպն է սա։ Այսօր ասում է մի բան, որն ամբողջությամբ հակասում է երեկվա ասածին։ Փաստորեն Գևորգ սրբազանը բոլոր շանսերն ունի այս իշխանության սրտի կաթողիկոսը դառնալու համար։

Արսեն Բաբայան

Դիտվել է՝ 2557

Մեկնաբանություններ

class="footer-right"> .