Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Պատերազմի լիարժեք թատերաբեմի են վերածվում նոր երկրներ

Պատերազմի լիարժեք թատերաբեմի են վերածվում նոր երկրներ
12.03.2026 | 17:13

Մեր հարևանությամբ պատերազմը հասել է հերթական նոր փուլին, որտեղ պատերազմի լիարժեք թատերաբեմի (այլ ոչ թե ուղղակի հարվածների թիրախի) են վերածվում նոր երկրներ։ Այս պահին փաստացի նոր ցամաքային պատերազմ է Լիբանան-Իսրայելի միջև, իսկ հերթում սպասում են Սիրիան, Իրաքը և նույնիսկ Արևելյան Աֆրիկան։

Վաղը կփորձեմ տալ տեղի ունեցողի երկշաբաթյա կարճ ամփոփում՝ մեզ համար հնարավոր զարգացումներով։

Իսկ մինչ այդ նշեմ, որ այս պատերազմն արդեն իսկ ապացուցել է, որ եթե լավ, գիտահեն կերպով չես ճանաչում հակառակորդիդ, ուրեմն դատապարտված ես տապալումների։

ԱՄՆ-Իսրայել դուետի թերհաշվարկը այս պատերազմում (հիմնված «կսպանենք հոգևոր առաջնորդ Խամենեիին, և պետությունը ինքնաբերաբար կփլուզվի ու կհանձնվի» թեզի վրա) նորից բարձրացրել է արևելագետների՝ տարածաշրջանը ոչ թե մամուլի էջերից ու կարծրատիպերով իմացող, այլ իրական ճանաչող մասնագետների առանց այդ էլ բարձր վարկը ողջ աշխարհում։

Ու սա մեզ համար նաև անմիջական նշանակություն ունի. իրական Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչողները գիտեն, որ այդ երկու երկիրը ոչ մի րոպե անկեղծ չեն, երբ հայտարարում են «խաղաղության» մասին։ Ուստի այդ երկու երկիրը ճանաչողները գիտեն, որ թուրք-ադրբեջանական դուետի հետ չի կարելի այնպիսի հանձնվողական քաղաքականություն վարել, ինչպես որ հիմա արվում է ՀՀ դե ֆակտո իշխանության կողմից։ Դա թերհաշվարկ է, որը բերելու է տապալումների։

Վարուժան Գեղամյան


Դիտվել է՝ 9061

Մեկնաբանություններ