Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն։ Այս մասին Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը ասել է Türkiye թերթին՝ Ռուսաստան կատարած այցից հետո, որը տեղի է ունեցել հունիսի 16-17-ին։               
 

Տարբեր մեղավորներ է նշանակում՝ սեփական ապիկարությունն ու իր նկատմամբ կուտակված բացասական վերաբերմունքը քողարկելու նպատակով

Տարբեր մեղավորներ է նշանակում՝ սեփական ապիկարությունն ու իր նկատմամբ կուտակված բացասական վերաբերմունքը քողարկելու նպատակով
18.06.2026 | 10:22

Նախօրեին խորհրդարանում այս գումարման ԱԺ-ի վերջին հարցուպատասխանը Նիկոլ Փաշինյանը վերածեց հեղափոխական մարաթոնի՝ ԱԺ ամբիոնից սպառնալիքների տարափ ու հոխորտանքներ հնչեցնելով ընդդիմադիրների և իրեն ձայն չտված քաղաքացիների հասցեին։

Նշեմ, որ հենց նիստի մեկնարկից ակնհայտ էր՝ Փաշինյանը բավական լարված ու անհանգիստ հոգեվիճակում է, և շատ ցցուն նկատելի էր, որ նյարդերը տեղի են տվել։

Իսկ ի՞նչ է իրականում կատարվել։

Նիկոլի երեկվա վարքագծի հիմնական պատճառը, ինչպես ինքն իր խոսքում նշեց, «իրեն ձայն չտված 500 հազար քաղաքացիների գոյության փաստն է»։ Փաշինյանի համար անընդունելի չէ միայն այն, որ խորհրդարան են անցել, ինչպես ինքն է ասում, «եռագլուխ կուսակցություններից երկուսը», այլ առաջին հերթին այն, որ իրեն կես միլիոնից ավելի մարդ ուղղակի մերժել է, և խորհրդարանում նա չունի սահմանադրական մեծամասնություն։

Հենց դրանով էլ պայմանավորված՝ Փաշինյանը երեկ հայտարարում էր, թե «ես չեմ պատկերացնում, որ Հայաստանում կա 500 հազար մարդ, ով կողմ է պատերազմին»։

Հիմա այսքան չարչրկված «պատերազմի» մասին։ Նիկո՛լ, Հայաստանում ոչ թե 500 հազար, այլ անգամ մեկ մարդ չկա, ով պատերազմ է ուզում։ Ավելին, թերևս աշխարհում ևս որևէ բանական էակ չի ցանկանա պատերազմ։ Սակայն չմոռանանք, որ ողջ քարոզարշավի ընթացքում պատերազմով սպառնացել է հենց Փաշինյանը՝ ընդգծելով, որ «եթե հունիսի 7-ին մենք չստանանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին պատերազմ է լինելու»։

Այսինքն՝ պատերազմի մասին Հայաստանում խոսել է մեկ մարդ, և այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։

Ավելին, ըստ Նիկոլի վերը նշված տրամաբանության, եթե Հայաստանում իրենից բացի լինի մեկ այլ ղեկավար, ապա դա կնշանակի, որ մենք ուղղակիորեն ներքաշվում ենք պատերազմի մեջ։ Սա բացահայտ մանիպուլյացիա է, որի մեկնաբանությունն անգամ անիմաստ է։

Ինչ վերաբերում է հիստերիային և մարդկանց հասցեին հնչեցվող սպառնալիքներին, ապա դրանք կապված են այն հանգամանքի հետ, որ Փաշինյանը չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը, տարել է ակնհայտ պյուռոսյան հաղթանակ և այսօր տարբեր մեղավորներ է նշանակում՝ սեփական ապիկարությունն ու իր նկատմամբ կուտակված բացասական վերաբերմունքը քողարկելու նպատակով։

Դե իսկ Հաջիևի այցի դրվագն ամբողջացնում է պատկերը։ Այն ավելի հստակ է դարձնում, որ Փաշինյանը համապատասխան կենտրոններին խոստացել է մի բան, մինչդեռ «գետնի վրա» առկա է բոլորովին այլ իրականություն։ Իսկ այդ այցը, բացի Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին ուղղակիորեն միջամտելուց և օրակարգ թելադրելուց, այլ անուն պարզապես չունի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 195

Մեկնաբանություններ