Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թե բա՝ «Ռուսաստան մեզ ֆորպոստի տեղ դնել, Եվրոպա՝ լավ, Եվրոպա՝ բարի»

Թե բա՝ «Ռուսաստան մեզ ֆորպոստի տեղ դնել, Եվրոպա՝ լավ, Եվրոպա՝ բարի»
04.08.2026 | 12:02

Սիրելի խելապակասներ, էնպես է, որ Եվրոպան էլ` Իտալիայի շուրթերով ձեզ նայում էր որպես ֆորպոստ: Չե՞ք հավատում` լսե‘ք Ֆոնդեր Լյայենին, կամ օրինակ` Իտալիայի վարչապետին, իրենք ավելի ազնիվ կլինեն ձեզ հետ, քան վարձկան քարոզիչները։

Մի բան հիշեք` ցանկացած պետություն հարաբերվում է միայն շահի համար, ու թքած ունեն ձեր զգացմունքների, ձեր արժեքների, ձեր երազանքների վրա...

«An initial list includes several African states and some countries located outside the traditional migration routes. Potential candidates include Ghana, Senegal, Tunisia, Libya, Mauritania, Egypt, Uganda, Ethiopia, Uzbekistan, Armenia and Montenegro».

Թարգմանությունը․

«Նախնական ցուցակում ընդգրկված են աֆրիկյան մի շարք պետություններ և որոշ երկրներ, որոնք գտնվում են միգրացիոն ավանդական երթուղիներից դուրս։ Հնարավոր թեկնածուների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, ՈՒգանդան, Եթովպիան, ՈՒզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան»։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5641

Մեկնաբանություններ