ԱԺ-ում վիճակը կրկին լարվեց... Թեժ լեզվակռիվ ԱԺ-ում... Թեժ բանավեճ... Թեժ ելույթ... Թեժ զրույց... Թեժ հայացք...
Ես, ճիշտն ասած, չգիտեմ, պատվեր կա՞ այս ամենը «թեժ» ներկայացնելու: Լրատվամիջոցների մեծ մասը դրանով է զբաղված: Գուցե ոչ մի պատվեր էլ չկա, ուղղակի փորձ է արվում հետաքրքրացնել անհետաքրքիրը, չգիտեմ: Սակայն, վերնագրերում «թեժ» բառը գրելով, այնուամենայնիվ, նյութի բովանդակությունը ավելի հետաքրքիր չի դառնում:
Ես տեսնում եմ, որ այն, ինչի վրա երեկ առնվազն կծիծաղեինք, այսօր դարձել է սովորական բան: Ես տեսնում եմ, որ մարդկանց դեգրադացնելը շարունակվում է: Արդեն չեմ էլ մեղադրում ոչ մեկին, միայն արձանագրում եմ, որ այդ ամենը սովորական բան է դարձել: Մարդիկ են, գործ են անում, տուն են պահում, հիմնարկ են պահում, չգիտեմ՝ էլ ինչ են պահում...
Հատուկ շնորհակալություն այն քչերին, որոնք ձեռնպահ են մնում այդ ամենն անելուց: Գնահատեք դա, տիկնայք և պարոնայք, շուտով այդ քչերին Կարմիր գրքում են գրանցելու:
Արամ Աբաջյան