«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Երբ կայծակ ու որոտ էր անում, մեր նախնիներին թվում էր, թե երկնքում աստվածները, հսկաները կռիվ են անում

Երբ կայծակ ու որոտ էր անում, մեր նախնիներին թվում էր, թե երկնքում աստվածները, հսկաները կռիվ են անում
30.08.2026 | 21:37

Հեռուստացույցով կինո էր։ Կայծակը խփեց, կինոն կորավ։ Հեռուստացույցին բան չի եղել, մյուս ալիքները ցույց ա տալիս, կոնկրետ կինոյին խփեց։ Երևի դուրը չեկավ։

Բայց հետաքրքիր ա, չէ՞, հենց ամպը գոռում ա, միանգամից քեզ պատի վրայով վեր մագլցող մժեղ ես զգում։ Մեր նախնիները ֆիզիկա չգիտեին, երբ կայծակ ու որոտ էր անում, նրանց թվում էր, թե երկնքում աստվածները, հսկաները կռիվ են անում։ Հետաքրքիր էր նրանց ժամանակ՝ աշխարհը լցված էր հոգիներով, չար ու բարի ոգիներով՝ ծառ, ծաղիկ, սար ու ձոր, բոլորը կենդանի էին, իրանց բնավորությունն ունեին, մտքերը, հիշողությունը, ճակատագիրը. մարդ երբեք, ոչ մի տեղ մենակ չէր լինում։

Կայծակի ժամանակ չի կարելի հեռուստացույց նայել, հեռախոսը ձեռքն առնել, համակարգիչը միացնել, ու պետք ա հեռու մնալ մետաղական բաներից։ Բայց ո՜վ ա բանի տեղ դնում՝ հեռուստացույց էլ ենք նայում, հեռախոսով էլ ենք խոսում, համակարգիչն էլ ենք միացրած պահում։

Չնայած՝ կան մարդիկ, որ շատ զգույշ են, անգամ՝ չափից դուրս։ Օրինակ՝ մեր բակի Արուս տատին կայծակի ժամանակ ակնոցը հանում ա, որ չխփի։ Իսկ իրա ամուսինն անգամ ատամի պրոթեզն ա հանում։

Իսկ ես աշխատում եմ կայծակի ժամանակ կամքի ուժ չդրսևորել, որովհետև կամքի ուժի բաղադրության մեջ երկաթ կա։ Դրա համար, եթե էսօր որոշել եմ, ասենք, գրասեղանս մաքրեմ, չեմ մաքրում, որ խաբեմ կայծակին։ Մինչև հիմա ստացվել ա՝ կայծակը չի խփել։

Համ էլ՝ հավե՞ս կա սեղան մաքրելու։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10648

Մեկնաբանություններ