Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Պասերով խա՞ղ, թե՞ անվերապահ նվիրում

Պասերով խա՞ղ, թե՞ անվերապահ նվիրում
24.10.2026 | 12:24

Վերջին օրերին հայաստանյան դատարանների կողմից կայացված եկեղեցանպաստ որոշումները, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում։ Մասնավորապես՝ Գևորգ Սարոյանի, Ասատրյանի և Թախմազյանի մասով կայացված որոշումները դատական անկողմնակալության, դատավորների հավատացյալ կամ արդարամիտ լինելու մասին չեն։ Ինչպես ասում էր մեկը. «Չկա Հայաստանում մի դատավոր, ով կհանդգնի իրեն հակառակվել»։
Ուստի, կարծում եմ, սա հերթական դիվային հարձակումից առաջ հերթական կեղծ ժողովրդավարության շղարշն է, որը միտված է մեղմացնելու գալիք բռնարարքների ֆոնը։
Վստահ եմ, որ հաջորդ ալիքը եկեղեցու դեմ կլինի ավելի ստոր, ավելի վտանգավոր ու առավել նենգ։ Բնականաբար, թուրքական գործոնն ունի նաև մանրակրկիտ մշակված ծրագիր, ինչպես ուներ 2018 թվականի ապրիլ-մայիսին։ Իսկ ինչպիսի՞ դիմակայության ծրագիր ունենք մենք։ Արդյո՞ք պատրաստ ենք անվերապահորեն նվիրվել Եկեղեցու պաշտպանությանը, թե՞ կրկին կունենանք պասերով խաղ, և հերթական անգամ ազգային շահը՝ տվյալ դեպքում Հայ Առաքելական Եկեղեցին, կստորադասվի ինչ-որ բիզնես գաղափարի...
Զգոն լինել է պետք։

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 2317

Մեկնաբանություններ