«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շատ շուտով ուրիշներն են որոշում՝ ինչից հրաժարվի և ինչ անունով ապրի այդ պետությունը

Երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շատ շուտով ուրիշներն են որոշում՝ ինչից հրաժարվի և ինչ անունով ապրի այդ պետությունը
24.10.2026 | 14:28

Լրատվականները հայտնում են, որ օրերս Արտենիի դպրոցից հեռացրել են Զորավար Անդրանիկի մեծ խճանկարը։

Ըստ էության, կատարվածն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլի օրակարգում, որը նա նախապես բերել էր հանրային դիսկուրս։ Մարդը հստակ կետերով ասել էր, որ իր «պարտադրված Հայաստանի» կոնցեպտում չկա ոչ մի ազգային ու ինքնության հետ ասոցացվող դրույթ։

Ասեմ ավելին․ իրեն «ինքնիշխան» ու «անկախ» համարող Նիկոլը, թուրքի բոլոր պահանջների առաջ կզած, իրականացնում է դրանք։ Ու երբ հայտնում է, որ Սովետի կողմից Հայաստանը «գաղութ ու գուբերնիա» է սարքվել, ընդգծեմ, որ նույն Սովետի ժամանակ «Հայֆիլմը» «Մենք ենք, մեր սարերում» Անդրանիկի նկար էր ցուցադրում, «Հայրիկ»-ում՝ «Երազի իմ երկիր Հայրենի», «Տղամարդիկ»-ում՝ «Դլե յաման», «Եռանկյունի»-ում՝ «Զարթնի՛ր, լաո» էին երգում։

Սրան հաջորդելու է Արցախի (հին անունը կդնեն), Դրոյի, Անդրանիկի փողոցների անվանափոխությունը, Նժդեհի ու Արամ Մանուկյանի արձանների ապամոնտաժումը։

Անդրանիկի խճանկարից սկսելը բնավ պատահական չէ, քանի որ ազգային հիշողությունը մի օրում չեն քանդում։ Սկզբում պատից են իջեցնում հերոսին, հետո նրա անունը հանում փողոցից, վերջում էլ փորձում համոզել, թե այդ ամենը նոր իրականության պահանջն է։ Այն պահին, երբ պետությունը սկսում է ամաչել իր հերոսներից, շատ շուտով ուրիշներն են որոշում՝ ինչ հիշի այդ պետությունը, ինչից հրաժարվի և ինչ անունով ապրի։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ

blank" class="zoomgraphics">.