Դուբլին. մտորումներ
Դարեր շարունակ իռլանդացիները պայքարել են սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքի համար։ 1921 թ. նրանց հաջողվեց հասնել կղզու մեծ մասի անկախացմանը, մինչդեռ Հյուսիսային Իռլանդիան մնաց Մեծ Բրիտանիայի կազմում։
Ավելի քան մեկ դար է անցել։ Իռլանդիայի վերամիավորման հարցը մինչ օրս լուծված չէ։
1998 թ. Բելֆաստի համաձայնագրով ավարտվեց հակամարտության ամենաարյունալի փուլը, սակայն պատմական հակասությունները չվերացան։ Պարզապես կողմերը գտան քաղաքական նոր պայմաններում գոյակցելու ձևը։
Քաղաքականության մեջ վերջնական հաշտություններ, առհասարակ, հազվադեպ են լինում։ Փոխվում են ուժերի հարաբերակցությունն ու շահերը, և դրանց հետ մեկտեղ վերանայվում են նաև նախկին պայմանավորվածությունները։
Այսօր Դուբլինում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է նաև հայ-ադրբեջանական օրակարգը։
Պատմության յուրօրինակ հեգնանք է, որ Հարավային Կովկասի ապագան քննարկվում է մի երկրի մայրաքաղաքում, որի ազգային-տարածքային խնդիրը ավելի քան մեկ դար անց դեռևս հանգուցալուծված չէ։
Վահե Դավթյան