Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

TRIPP անվան մեջ թուրքական ճեղքի գաղափա՞րն է, բացվածք, որը բաժանելու է հայերին ու իրանցիներին

TRIPP անվան մեջ թուրքական ճեղքի գաղափա՞րն է, բացվածք, որը բաժանելու է հայերին ու իրանցիներին
13.11.2026 | 12:13

Ի՞նչ եք կարծում, TRIPP անվանումն իրականում կապվա՞ծ է ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, թե՞ այդ անվան մեջ խորհրդապաշտական այլ հետքեր կան, ասենք' թուրքական։

Հիշում եք, չէ՞, Իրանը սկզբունքորեն դեմ էր արտահայտվել Մեղրիով նախատեսված ադրբեջանաթուրքական միջանցքին, իսկ երբ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում որոշ բանակցություններ վարեց, հանկարծ պարզվեց, որ դա ոչ թե միջանցք է լինելու, այլ սովորական ճանապարհ՝ ԱՄՆ նախագահ Թրամփի քավորությամբ։

Իսկ իրականում ի՞նչ է նշանակում TRIPP: Կարծում եք, թե դա այն է, ինչի մասին պաշտոնապես հայտարարե՞լ են՝ Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»։

Իսկ եթե ասեմ, որ Թրամփի անունը այս նախագծի անվան հետ կապ չունի՞, և այն իրականում ոչ միջազգային խաղաղության, ոչ էլ բարգավաճման մասի՞ն է:

Ի՞նչ կասեք, եթե TRIPP անվան մեջ ընդամենը թուրքական ճեղքի գաղափարն է, բացվածք, որը բաժանելու է հայերին ու իրանցիներին։

T(turkish)RIPP(ճեղք, պատռվածք)...

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ