Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 

«Եթե մարդկության պատմությունը ներկայացնենք հսկա թանգարանի տեսքով, կպարզվի, որ այդ թանգարանի մի քանի սրահներ փակի տակ են»

«Եթե մարդկության պատմությունը ներկայացնենք հսկա թանգարանի տեսքով, կպարզվի, որ այդ թանգարանի մի քանի սրահներ փակի տակ են»
23.11.2026 | 13:25



Այն, ինչ հրապարակելու եմ ստորև, իրոք, առավել քան սենսացիոն է։ Այդ տեղեկությունները հին կամ միգուցե նույնիսկ հնագույն Հայաստանին են վերաբերվում և՝ ոչ միայն: Վերջում հրապարակվելու է ներկայացվող գրառումների հիմք հանդիսացած փաստագրական ֆիլմի հղումը, ֆիլմ, որը հեռարձակվել է ռուսական հեղինակավոր հեռուստաընկերության կողմից։

1939 թվականին Մոսկվայի կողմից ձևավորված հատուկ հանձնաժողովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հնագույն ձեռագրերը Երևան տեղափոխելու նախապատրաստական աշխատանքների մեջ է եղել։ Այդ աշխատանքների պատասխանատուներից մեկը՝ Մոսկվայից երիտասարդ պատմաբան Վիկտոր Հարությունյանը, ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ռուսերեն՝ Народный комиссариат внутренних дел СССР, НКВД СССР) աշխատակից է եղել։ Վիկտորն օրագիր է վարել, որտեղ մանրամասն գրել է այն ամենը, ինչ տեսել է․․․

Անցած դարի 30-ականներին Մոսկվայից ժամանած երիտասարդ պատմաբանն Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրի արխիվային փաստաթղթերը քանդելիս հայտնաբերել է Մարսի քարտեզը՝ մեկ արբանյակով։

Բայց հայտնի է, որ «կարմիր մոլորակն» ունի երկու լուսին՝ Ֆոբոսը և Դեյմոսը: Այս սենսացիոն բացահայտման հետաքննությունը ժամանակակից գիտնականներին հանգեցրել է էլ ավելի զարմանալի փաստերի բացահայտման, որոնք հուշում են, որ պատմական ժամանակաշրջանի սկզբում երկրաբնակները հուշումներ են ստացել ավելի զարգացած էակներից, քան մարդիկ:

Ով և երբ է պատրաստել այդ քարտեզը՝ հայտնի չէ, դրա վրա այդ մասին որևէ տեղեկություն չկա, բայց խորհրդավոր քարտեզի վրա, բացի Մարսի խորհրդավոր պատկերից, եղել է ոչ մեծ միջնադարյան տեքստ լատիներենով, որ, դատելով ամենից, հանդիսանում է ուշ թարգմանությունը հին եգիպտական բնօրինակի։ Վիկտորը վերցրել է քարտեզը, որպեսզի, ինչպես ինքն է ներկայացրել, այն ցույց տա իր դպրոցական ուսուցչին, իսկ հետո, ըստ իր հայտնած տեղեկության, վերադարձրել է իր տեղը, այսինքն՝ Էջմիսծին։

Օպտիկական ոսպնյակները հայտնի են եղել դեռ Հին Եգիպտոսում, սակայն Մարսի արբանյակն այնքան փոքր է, որ նույնիսկ 17-րդ դարի սկզբում Գալիլեո Գալիլեյն 32 անգամ մեծացնող իր աստղադիտակով չի կարողացել տեսնել այն։

Մարսի առաջին արբանյակը՝ Դեյմոսը, հայտնաբերվել է 1877 թվականի օգոստոսի 12-ին ամերիկացի աստղագետ Ասաֆ Հոլի (անգլերեն՝ Asaph Hall) կողմից Վաշինգտոնի ռազմածովային աստղադիտարանում գտնվող և այն ժամանակ աշխարհում եղած ամենամեծ՝ 66 սանտիմետր տրամագծով աստղադիտակի միջոցով։ Վեց օր անց նա հայտնաբերել է Մարսի 2-րդ արբանյակը՝ Ֆոբոսը։

Սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, և Վիկտոր Հարությունյանին զորակոչել են բանակ, որտեղից նա չի վերադարձել, համարվել է անհետ կորած։ Իրականում թշնամու կողմից է զոհվել, թե НКВД-ն է, ինչպես ասում են, գլուխը կերել, որպեսզի մարդկության, քաղաքակրթության պատմությունը վերանայման փաստի առաջ կանգնեցնող քարտեզի որտեղ գտնվելու հետ կապված ճշմարտությունը ջրի երես չելնի, անհայտ է։

Կա ենթադրություն, և այդ ենթադրությունը նշածս փաստագրական ֆիլմում էլ է արտահայտվում, որ Մարսի քարտեզը Մոսկվայից Հայաստան չի վերադարձվել։

Քարտեզով հետաքրքրվողները գալիս են Էջմիածին, դիմում Մայր աթոռ, բայց ստանում են պատասխան, որ այն Էջմիածնում չկա, միգուցե տասնամյակներ առաջ տեղափոխվել է 50-ական թվականներին կառուցված Մատենադարան։

Հետո գնում են Մատենադարան։ Այստեղ քարտեզով հետաքրքրվողներին ասում են, որ շենքում ավելի քան 200 000 կտոր նյութ կա՝ հին ձեռագրեր և այլն, իրենք դեռ բոլորը չեն հասցրել ուսումնասիրել, դրա համար մեծ ժամանակ է պահանջվում, իսկ այդ քարտեզն ուսումնասիրվածների շարքում չեն տեսել, իրենց հայտնի չէ այդ մասին։

1950-ական թվականներին (հատկապես 1959-ին՝ նոր շենք տեղափոխվելու և գիտահետազոտական ինստիտուտ դառնալու շրջանում) Մատենադարանի հավաքածուի ընդհանուր պատկերը հաշվվում էր հետևյալ կերպ.

Բուն ձեռագիր մատյաններ՝ այդ ժամանակ պահպանվում էր մոտ 10 000–11 000 ամբողջական ձեռագիր (հետագա տասնամյակների ընթացքում դրանց թիվն ավելացավ շուրջ 6 000-ով)։

Արխիվային վավերագրեր՝ Մատենադարանի ամենամեծաքանակ մասը հենց արխիվային ֆոնդն է (կաթողիկոսական կոնդակներ, հրովարտակներ, կալվածագրեր, նամակներ), որը դեռևս 1950-ականներին արդեն հաշվվում էր հարյուր հազարավոր միավորներով (այսօր արխիվային փաստաթղթերի թիվն անցնում է 300 000–500 000-ը)։

• Հնատիպ գրքեր և պատառիկներ՝ հազարավոր միավորներ՝ սկսած 1512 թվականից տպագրված հայերեն առաջին գրքերից մինչև մագաղաթյա պատառիկներ։

Այսպիսով, երբ հաշվարկվում է «բոլորը միասին» (ձեռագրեր + արխիվային փաստաթղթեր + հնատիպ գրքեր), պահպանվող միավորների ընդհանուր թիվը 1950-ականներին իրոք գերազանցում էր 200 000-ը, իսկ մեր օրերում արդեն անցնում է կես միլիոնը։

Ինչպես արդեն նշեցի, այս առեղծվածի հետաքննությունը ժամանակակից գիտնականներին հանգեցնում է զարմանալի փաստերի բացահայտման, որոնք հուշում են, որ պատմական ժամանակաշրջանի սկզբում երկրաբնակները հուշումներ են ստացել ավելի զարգացած էակներից, քան մարդիկ: Աստվածների դինաստիաների մասին գրել են նաև Բաբելոնի և Եգիպտոսի հին պատմաբանները։ Այս թեմայի շուրջ ֆիլմում խորհրդածում են տարբեր երկրներից անսովոր երևույթների հետազոտողներ Ֆ.Դենիկենը, Կ. Շմիդտը, Վ. Մայկովը, Ա. Սկլյարովը։

Սցենարիստ, ռեժիսոր Արմեն Պետրոսյանը ֆիլմի ու թեմայի մասին․ «Խոսքն այն մասին է, ինչը մեզ դեռ հայտնի չէ։ Ինչպես ասում են իմաստունները, այն, ինչ ես գիտեմ, իհարկե, այն է, որ չգիտեմ՝ անվերջը: Իմացության ձգտումն ու ծարավը՝ ներդրված մարդու մեջ, միշտ շփվում են առեղծվածի հետ, որը հանդիսանում է շարժման խթան: Մինչ շատ հանելուկներ դեռ լուծված չեն, ընթանում է հետազոտության գործընթացը, դա էլ հենց «հետքերով»-ն է: Եթե մարդկության պատմությունը ներկայացնենք հսկա թանգարանի տեսքով, ապա կպարզվի, որ այդ թանգարանի մի քանի սրահներ փակի տակ են եղել։ Փակի տակ են գտնվում հենց այն փաստերը, որոնք հակասում են համաընդունված պատմական հասկացություններին։ Օրինակ՝ նոր գիտական բացահայտումները հազարավոր տարիներով երկարացրել են բարձր զարգացած երկրային քաղաքակրթության գոյության ժամանակը։ Առաջատար գիտնականների մի մասն արդեն եկել է այն եզրակացության, որ պատմությունը զարգանում է պարույրով։ Երկրի վրա ժամանակին արդեն զարգացած քաղաքակրթություն եղել է, եղել են պատերազմի միջոցներ, որոնք նման էին ժամանակակիցներին։ Իմ կարծիքով, պարզվում է այդպիսի գիտահանրամատչելի դետեկտիվ է, որն ուսումնասիրում է մարդու, պատմության, քաղաքակրթության հետ կապված գաղտնիքները»:

По следам тайны. Когда на Земле правили боги

https://www.youtube.com/watch?v=VOfBywgXV-k

Սա էլ հենց Культура TV-ի հրապարակածը՝

По следам тайны. Когда на Земле правили боги

https://www.youtube.com/watch?v=VOfBywgXV-k

Ոմանց համար հարկ եմ համարում հրապարակել նաև սա՝

Пентагон опубликовал новое видео с НЛО

https://science.mail.ru/.../61028-pentagon.../...

Ի դեպ, վերջինը միանգամայն թարմ տեղեկատվություն է․․․

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3029

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ