Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Առանց հիերարխիայի կառավարում չկա

Առանց հիերարխիայի կառավարում չկա
20.10.2024 | 16:31

Կառավարման պրոբլեմն իր էությամբ այնպիսին է, որ այդ ոլորտում որոշում կայացնելու և այն իրականացնելու ուժ և իրավունք ունեն մեկ կամ մի քանի անձեր:

Բացի դրանից, հիերարխիայի տեսքի հասարակական կառուցվածքն ու ստրուկտուրան իրենց բնույթով հարմարեցված են հենց էֆեկտիվ կառավարման նպատակին:

Ասվածի իմաստը պարզելու համար ենթադրենք, որ հասարակությունն ունի առանց լիդերի հարթ կառուցվածք:

Կյանքի հիմնական նպատակից, այսինքն, ապրելու ձգտումից ելնելով, անմիջապես կսկսվի քաոսային պայքար կյանքի համար անհրաժեշտ առկա բարիքներից առավելագույնին տիրանալու համար:

Դրա համար մարդիկ կսկսեն իրար միանալ ու խմբեր կազմել, որպեսզի միացյալ ուժերով բարիքներից ավելի մեծ պատառ պոկեն:

Եվ այդպես, պայքարը կգնա արդեն խմբերի միջև, և հիմա էլ խմբերը կսկսեն իրար միանալ՝ ավելի մեծ ուժ դառնալու և բարիքների համար պայքարում հաղթող դուրս գալու համար:

Այս պրոցեսը կշարունակվի այնքան, մինչև բոլորը բաժանվեն երկու կամ երեք մեծ խմբերի, որոնց միջև պայքարը կծնի հաղթող, որն էլ կստեղծի կառավարման հիերարխիկ ստրուկտուրա:

Գիտական լեզվով ասվածը նշանակում է, որ հասարակության հարթ կառուցվածքը, որտեղ բոլորն ունեն մոտավորապես միատեսակ ուժ ու իրավունք, իր էությամբ անկայուն է, որ ծնում է ներքին պայքար, և որն էլ, իր հերթին, ծնում է ուժային ու իրավունքային հիերարխիա:

Եվ հիերարխիան հասարակական կառուցվածքի բոլոր մակարդակներում է, քանի որ առանց հիերարխիայի կառավարում չկա:

Մյուս կողմից էլ, կախված տարբեր հանգամանքներից, ներառյալ մարդկանց հոգեբարոյական հատկությունները, առկա ռեսուրսներն ու հասարակության նախապատմությունը, հարևանների բնույթը և այլն, հիերարխիաները իրարից կարող են տարբերվել ուժ-իրավունք հարաբերությամբ:

Բացի դրանից, երկու հասարակությունների միջև կոնֆլիկտային իրավիճակներում հաղթելու ավելի մեծ շանս կունենա նա, ով ունի ավելի մեծ ուժ-իրավունք հարաբերություն:

Այս վերջին հանգամանքը կապված է այն բանի հետ, որ ում մոտ որ ուժ-իրավունք հարաբերությունն ավելի մեծ է, նրա մոտ որոշումներ կայացնելու էֆեկտիվությունն ավելի բարձր է՝ ի հաշիվ որոշում կայացնելու և այն կյանքի կոչելու ավելի մեծ արագության:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4326

Մեկնաբանություններ