Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ինչ կարող են սովորեցնել ՔՊ ժողովրդավարության դպրոցում

Ինչ կարող են սովորեցնել ՔՊ ժողովրդավարության դպրոցում
14.10.2024 | 14:53

Նիկոլ Փաշինյանը դասախոսություն է կարդացել ՔՊ ժողովրդավարության դպրոցում։ Ի՞նչ կարող են սովորեցնել ՔՊ ժողովրդավարության դպրոցում` ինչպես կեղծել ՔՊ վարչության ընտրությունների արդյունքները, կառավարության նիստերի գաղտնի և չզեկուցվող հարցերով կայացրած որոշումներով մսխել պետբյուջեն, ինչպես փակել դատարանների դռները, գրավել սահմանադրական դատարանը, քրեական գործեր հարուցել ընտրված համայնքապետերի վրա և այլն։

Մեղք են ՔՊ ժողովրդավարության դպրոցի սաները, ախր, նրանք այնքա՜ն ջահել են։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ