Ադրբեջանն այս տարիներին խաբել, ապակողմնորոշել է միջազգային հանրությանը, բոլոր այն կառույցներին, որտեղ ներկայացված է որպես անդամ կամ դիտորդ։ Այդ մասին NEWS.am-ի թղթակից Աիդա Հովհաննիսյանի հետ զրույցում ասել է ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Մասիս քաղաքում ծագած և կարծես ավարտ չունեցող հակամարտությանը «Իրատեսն» անդրադարձել է «Ասպատակությունը Մասիս քաղաքի Հանրապետության հրապարակում (01.03.2016 թ.), «Ну и семейка!» (18.03.2016 թ.), «Բաց նամակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին» (22.03.2016 թ.) և վերջապես «Մասիս քաղաքում նոր նվագներ են հնչում» (8.04.2016 թ.) հրապարակումներով:
Երեկ կառավարությունը հավանություն տվեց ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը և ուղարկեց Ազգային ժողով:
Ընդդիմադիր պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ նոր օրենքի նախագիծ է դրել շրջանառության մեջ, որը մեծ հնչողություն է ստացել: Նախագծով առաջարկվում է պետության երաշխավորմամբ 18 տարեկան նորակոչիկների սերմնաբջիջները պահպանել ստեղծվելիք համապատասխան բանկում:
Այցեքարտ. Հովսեփ Նալբանդյան- ԱՄՆ, Լոս Անջելես, Ստուդիո Սիթի քաղաք, գրականագետ-մատենագետ, թարգմանիչ, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ, ազգային - հասարակական գործիչ:
Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵԴՐԱԿ ԵՐԿԱՆՅԱՆԻ հետ մեր զրույցը սահմանային լարվածության, երկրի անվտանգության, անհրաժեշտ քայլերի, նաև մշակույթի դերի ու կրթական խնդիրների մասին է:
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...