24.01.2017|
01:33
Մտավորականը հասարակության կարևոր զգայարաններից մեկն է, նրա տրամադրությունների խոսնակը: Նա հիրավի մտավոր ական է, որի խոսքը պայթում է իշխանությունների ականջում՝ ի նպաստ հասարակության շահերի: Լեզվաբան, Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի և Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս ԴԱՎԻԹ ԳՅՈՒՐՋԻՆՅԱՆԻ համոզմամբ՝ մտավորականի խոսքը զորեղ է ու նաև առաջնորդող: