Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ասում են...

Ասում են...
22.07.2008 | 00:00

...թե դեռևս 2003-ի ընտրություններից հետո քոչարյանական վարչախմբին մատուցած ծառայությունների դիմաց Երևանի Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանին է հանձնվել «սվերխ» շահութաբեր գերեզմանոցային բիզնեսը՝ փաստացիորեն վերջինիս ստվերային վերահսկողության տակ դնելով մայրաքաղաքի բոլոր թաղման գրասենյակներն ու շիրմատները, որոնց «շեֆերն» անխտիր թաղապետի «ախպեր-տղերքն» են։ Մասնավորապես, նրա «պրոտեժեով» քաղաքապետարանի բնակչության հատուկ սպասարկման վարչության պետ է նշանակվել թաղապետի մանկության ընկեր և համադասարանցի Արտաշես Գաբրիելյանը։ Ասում են նաև, թե այն բանից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը գրոսմայստերներից մեկի հոր հուղարկավորությունից հետո հրապարակավ իր վրդովմունքն արտահայտեց հանգուցյալների վրա մի քանի հազար դոլարով հող ծախելու խայտառակ փաստի առնչությամբ, գերեզմանատներում սկսվել է կաշառակերության դեմ ուղղված լուրջ «օպերացիա», ինչի արդյունքում Թոխմախի գերեզմանատան տնօրենը, որը Մհեր Սեդրակյանի քրոջորդին է, հեռացվել է աշխատանքից և անհայտ ուղղությամբ լքել հանրապետությունը։ Ասում են՝ պաշտոնանկության «ուխտը» շատ շուտով Արտաշես Գաբրիելյանի «դռանն է չոքելու» նաև, իսկ «Թոխմախի Մհերի» ձեռքից արդեն իսկ վերցրել են «գերեզմանոցային մագնատի» բոլոր «յուղալի պատառները»։

Դիտվել է՝ 10289

Մեկնաբանություններ