04.03.2014|
11:57
«Կար ու չկար», «Երևի մի օր», «Աշունը եկավ». պոետ-երգահան ՎԱԽԹԱՆԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ սիրված երգերի շարքը երկար կարելի է թվարկել: Նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնվել է «Բարդ» ակումբը: Ամեն ուրբաթ երևանյան գողտրիկ անկյունում հայ բարդերը ներկայանում են իրենց հին ու նոր երգերով: Մինչ հերթական համերգը սկսվելը զրուցեցի Վախթանգ Հարությունյանի հետ` մեր քաղաքի մասին, հեղինակային երգարվեստի, հարազատության ու անտարբերության, ինքնության որոնումների, տեսանելի ու անտես երևույթների մասին: Հարցերի մի մասը ծնվել է հենց նրա երգերից: