24.02.2014|
15:51
Հայաստանի գրողների միությունում բացվելու է շախմատի ակումբ, որն իր դռներն է բացելու բոլոր շախմատասեր գրողների առաջ: ՀԳՄ նախագահ ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ գրողների տանը մի ժամանակ սեղանի թենիս կար, շախմատ, ցանկացողները խաղում էին: Շախմատի ակումբը կբացվի փետրվարի 25-ին, կլինի մրցություն, որին կմասնակցն 14 գրող: