-
21.02.2014|
10:34
Տասը տարի առաջ՝ 2003 թ. դեկտեմբերի 11-ին, մահկանացուն կնքեց իտալական ռազմական օդուժի և տիեզերագիտության խոշորագույն մասնագետ, 80-ամյա գեներալ, պրոֆեսոր ՏԻԳՐԱՆ ՄԻԳԵԼԵ ՇԻՐԻՆՅԱՆԸ (ՍԻՐԻՆՅԱՆ):
-
21.02.2014|
10:30
Տալվորիկի քուրդ աղաները կեսօրին հասան Հոսնուտ գյուղ։ Անակնկալ եկան, որ Տալվորիկի ամենահեղինակավոր զինագործ Համզեի հետ ավելի համարձակ ու վճռական խոսեն: Ներս մտան։ Տեսածին դժվար էր հավատալ։ Թախտին Համզեի և նրա եղբայր Մանուկի կողքին թիկնել էր Գևորգ Չավուշը` մոսին հրացանը ձեռքի տակ: Քրդերը ձգվեցին, բայց վարպետորեն թաքցնելով երկյուղը` ջերմորեն բարևեցին: Համզեն կարգադրեց շտապ մի ուլ մորթել, սեղան գցեցին։ Գինու տիկը աննկատ դատարկվեց։ Քուրդ աղաներից մեկը կամեցավ ջղարան կպցնել:
-
20.02.2014|
21:57
«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ: Մասնագետներից կազմված ժյուրիի հանձնախումբն ընդունված հայտերից կընտրի 10-ը: Սցենարները կարող են ունենալ գրական հիմք: Լավագույնը ճանաչված երեք սցենարների համար սահմանված են դրամական պարգևներ:
-
20.02.2014|
21:52
Քիչ առաջ, երկարատև հիվանդությունից հետո, իր մահկանացուն է կնքել ճանաչված ու սիրված բանաստեղծ ԹԱԹՈՒԼ ԲՈԼՈՐՉՅԱՆԸ:
«Իրատես de facto»-ն խորապես վշտակցում է Բոլորչյանների ընտանիքին, հանգուցյալի հարազատներին ու գրչակից ընկերներին:
-
20.02.2014|
17:55
Մարտի 10-ին՝ 19:00-ին, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ռոքը՝ փոքրիկներին աջակից» խորագրով հերթական բարեգործական համերգը:
-
20.02.2014|
17:22
Ճապոնական Հոկայդո կղզու Նակատոնբեցու գյուղի 1900 բնակիչները բողոքել են Մուրակամիի «Վարիր իմ մեքենան» նովելում գյուղի անվանումն օգտագործելու դեմ` համարելով վիրավորական իրենց համար:
-
20.02.2014|
17:16
Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրություններից հետո հանգել են այն եզրակացության, որ մարդիկ ընկերներ են ընտրում նրանց, ում ձայնը նման է իրենց ձայնին:
-
20.02.2014|
17:13
ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի դատավորը որոշել է Մարտին Լյութեր Քինգին շնորհված խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը և նրա Աստվածաշունչը ժամանակավորապես պահ տալ բանկային պահարանին: Բանալիները կպահի դատավորն անձամբ:
-
20.02.2014|
17:05
Ստամբուլում թունել փորելով բյուզանդական ժամանակաշրջանից մնացած շինության ավերակներ հայտնաբերած 4 գանձ որոնողները ձերբակալվել են:
-
20.02.2014|
15:42
Մեկնարկում է բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնը: Այս տարի փառատոնը նվիրվում է ներառական և հաղորդակցության խնդիրներին: Կանցկացվի Երևանում, Գորիսում, Գավառում և Գյումրիում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում` «Ամառը փետրվարին» ֆիլմով: