ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Կրթաթոշակ՝ երիտասարդ կենսաբանների համար

    Կրթաթոշակ՝ երիտասարդ կենսաբանների համար

    29.01.2014| 17:24
    Երիտասարդ կենսաբանների ասոցիացիան իր 5-ամյակի կապակցությամբ հայտարարում է կրթաթոշակների հատկացման մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ասոցիացիայի ուսանող անդամները (բակալավրիատ, մագիստրատուրա): Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է։
  • «Պատվերով հոդվածներ են գրվում, տպավորություն է ստեղծվում, թե ցեղասպանությունը հայերն են արել»

    «Պատվերով հոդվածներ են գրվում, տպավորություն է ստեղծվում, թե ցեղասպանությունը հայերն են արել»

    29.01.2014| 15:45
    Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակախոս, վերլուծաբան Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆԸ նշեց, որ վերջերս, արևմտահայ մտավորական, «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցից երկու օր հետո, հունվարի 22-ին, թուրքական կայքերից մեկում հանդիպել է «Հայաստանին Հրանտ Դինքը» վերնագրով մի «շշմեցուցիչ» հոդված, որտեղ հեղինակը ոչ միայն խեղաթյուրել է 1915 թվ. Հայոց ցեղասպանությանը վերաբերվող դեպքերն ու իրադարձությունները, այլև Հրանտ Դինքի կենսագրական տվյալները (ծննդյան, մահվան, բնակության վայր և այլն):
  • Պատմվածքի մրցույթի գլխավոր մրցանակը «ՈՒլիսես» վեպն է

    Պատմվածքի մրցույթի գլխավոր մրցանակը «ՈՒլիսես» վեպն է

    29.01.2014| 12:47
    Մեկնարկել է «ՈՒլիսես» պատմվածքի երրորդ մրցույթը` «Պատմվածք», «Մեկ գործողությամբ պիես», «Հեքիաթ», «Էսսե» անվանակարգերում: Այս մասին տեղեկացնում է «Դպրոցական բլոգը»:
  • Այսօր Անտոն Չեխովի ծննդյան օրն է

    Այսօր Անտոն Չեխովի ծննդյան օրն է

    29.01.2014| 12:01
    Ռուս արձակագիր, դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ Անտոն Չեխովը ծնվել է 1860-ի հունվարի 29-ին: Բազմաթիվ պատմվածքների, վիպակների, պիեսների հեղինակ է: Նրա «Ճայը», «Քեռի Վանյան», «Երեք քույրերը» և «Բալենու այգին» պիեսները ճանաչվել են համաշխարհային դրամատուրգիայի դասական ստեղծագործություններ: Պատմվածքներից աչքի են ընկնում «Կաշտանկան», «Շնիկովտիկինը» և այլն:
  • Սիրիայի նախագահը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

    Սիրիայի նախագահը խոսել է Հայոց ցեղասպանության մասին

    29.01.2014| 11:57
    Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին France Presse գործակալությանը տված հարցազրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը հիշատակել է 1.5 միլիոն հայերի ջարդերը: Առաջին անգամ սիրիական պետության որևէ ղեկավար ընդունում է հայկական զանգվածային սպանությունները և հանցավոր ճանաչում Օսմանյան Թուրքիային:
  • Այդին Դավուդի. «Մարդիկ հեռացել են իրենց առաքելությունից» (տեսանյութ)

    Այդին Դավուդի. «Մարդիկ հեռացել են իրենց առաքելությունից» (տեսանյութ)

    28.01.2014| 15:42
    Վերջերս կոմպոզիտոր և ռոք երգիչ Այդին Դավուդին հանրության դատին հանձնեց «Aidin Davoudi ArTa» ռոք խմբի առաջին` «Old moon» («Լիալուսին») տեսահոլովակը: Երգը գրել է Այդին Դավուդին, խոսքերի հեղինակը ամերիկացի ստեղծագործող է, ով ազատ օգտագործման իրավունքով Այդինին է նվիրել իր բանաստեղծությունը: Խոսքերը Այդինի և խմբի բասկիթառահարի կողմից փոքրիկ փոփոխությունների են ենթարկվել:
  • Գարեգին Նժդեհ. «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել»

    Գարեգին Նժդեհ. «Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել»

    28.01.2014| 13:28
    Մենք այնքան անարժեք ենք թվում մեզ, որ չենք կարծում, թե քաղաքական աշխարհում որևէ բանի պատճառ, անգամ դժբախտություն կարող ենք և մենք լինել:
  • Վերա Թարիվերդիևան կցանկանար, որպեսզի Հայաստանում գործեր Մ. Թարիվերդիևի անվան դպրոց

    Վերա Թարիվերդիևան կցանկանար, որպեսզի Հայաստանում գործեր Մ. Թարիվերդիևի անվան դպրոց

    27.01.2014| 18:31
    ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովն այսօր մամուլի ասուլիսում հայտնեց, որ մայրն իրեն շատ է նախանձում, որ ինքը Երևանում է։ «Մայրս շատ կարոտում է Երևանը, ինչպես նաև՝ Թբիլիսին։ Նախանձում է, որ պետք է լինեմ այս հիասքանչ քաղաքում»,- ասաց Պևցովը։ Նշենք, որ ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը Երևան է ժամանել Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգին մասնակցելու համար։ Պևցովի մայրը ծնունդով Թբիլիսիից է և Միքայել Թարիվերդիևի հետ վաղեմի բարեկամներ են եղել. հաճախել են ձիավարության նույն դպրոցը։
  • Ռուսաստանը պատրաստվում է Լուսին ուղարկել տիեզերական երեք սարք

    Ռուսաստանը պատրաստվում է Լուսին ուղարկել տիեզերական երեք սարք

    27.01.2014| 18:27
    Տիեզերական մեքենաներին կուղեկցեն հեռազննող ապարտը և նրա տեղափոխման աշխատանքն իրականցնող այլ սարքեր, որոնք կծառայեն հերթափոխով: Այս մասին օրերս հայտնել է տիեզերական հետազոտություններ իրականցնող ինստիտուտի տնօրեն Լեո Գրենը:
  • Թարիվերդիևին հնարավոր չէ չսիրել

    Թարիվերդիևին հնարավոր չէ չսիրել

    27.01.2014| 18:17
    Այսօր երեկոյան «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա հայազգի կոմպոզիտոր Միքայել Թարիվերդիևին նվիրված համերգ։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգան ՌԴ ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը, Գևորգ Դաբաղյանը (դուդուկ, Հայաստան), Ալեքսեյ Գորիբոլը (դաշնամուր, Ռուսաստան), Հայկ Կազազյանը (ջութակ, Ռուսաստան/Հայաստան), Գևորգ Հակոբյանը (բարիտոն, Հայաստան)։