ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 
  • Մոսկվայի պետհամալսարանի պատմության ամբիոնը կղեկավարի Դաշնային ծառայության պահպանության աշխատակիցը

    Մոսկվայի պետհամալսարանի պատմության ամբիոնը կղեկավարի Դաշնային ծառայության պահպանության աշխատակիցը

    27.01.2014| 14:59
    Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Մոսկվայի պետհամալսարանի XX դարի հայրենական պատմության ամբիոնի վարիչ է նշանակվել Դաշնային ծառայության պահպանության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Սերգեյ Դեվյատովը: Դեվյատովի խոսքերով՝ ինքը պատրաստ է մանկավարժական գործունեությունը համատեղել Դաշնային ծառայության պահպանության աշխատակցի գործունեության հետ:
  • Մելքոնյան վարժարանը պետք է վերաբացել սիրիահայ երեխաների համար

    Մելքոնյան վարժարանը պետք է վերաբացել սիրիահայ երեխաների համար

    27.01.2014| 13:00
    Կիպրոսի Մելքոնյան վարժարանի մի խումբ շրջանավարտներ կոչ-բաց նամակ են հղել Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչությանը` վերաբացելու Մելքոնյան կրթական հաստատությունը մասնավորապես սիրիահայ աշակերտների համար: Նամակի մեջ նշվում է, որ վերջին երեք տարիների ընթացքում Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի պատճառով սիրահայերը ծանր կորուստներ են կրում:
  • Մանսուրյանական տարի

    Մանսուրյանական տարի

    27.01.2014| 12:34
    Այսօր լրանում է անվանի կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը: Մաեստրոյի հոբելյանական առաջին համերգը տեղի է ունեցել Լոս Անջելեսի հայտնի «Zipper» սրահում: Հնչել են նրա` տարբեր տարիների գրված ստեղծագործությունները:
  • Հայկական նոր կինոն` «Նոր ալիքում»

    Հայկական նոր կինոն` «Նոր ալիքում»

    26.01.2014| 17:07
    Ավարտվեց «Նոր ալիք» միջազգային ուսանողական կինոփառատոնը: ԵԹԿՊԻ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացվող փառատոնից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ներկայացուցիչը վերադառնում է երկու մրցանակով:
  • Ցուցահանդես՝ նվիրված Փարաջանովին

    Ցուցահանդես՝ նվիրված Փարաջանովին

    25.01.2014| 16:57
    Փետրվարի 13-ին Մոսկվայի պետական պատկերասրահում կբացվի «Նռան գույնի ցուցահանդես» խորագրով ցուցահանդեսը, որը նվիրված է լինելու անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90-ամյակին:
  • Ֆեյսբուքից՝ իրականություն

    Ֆեյսբուքից՝ իրականություն

    25.01.2014| 13:15
    Հունվարի 26-ին տեղի կունենա «Կինո ասեք՝ նայեմ» ֆեյսբուքյան խմբի ադմինների, կինոսերների հանդիպում-կինոդիտում։ Այն բաղկացած է երեք փուլից՝ ծանոթություն, կինոդիտում և քննարկում։ Նախատեսված է նաև հանդիպում արձակագիր, դրամատուրգ, դերասան Հովհաննես Թեքգյոզյանի հետ։
  • Կկայանա Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջնախաղը

    Կկայանա Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջնախաղը

    25.01.2014| 11:33
    Հունվարի 25-ին, ժամը 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա Տիգրան Չուխաջյանի «Կարինե» երկու գործողությամբ օպերետի առաջնախաղը: Տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
  • «Վիսոցկին և Հայաստանը»

    «Վիսոցկին և Հայաստանը»

    25.01.2014| 11:31
    Հունվարի 29-ին, ժամը 18:00-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի կունենա Վլադիմիր Վիսոցկու ծննդյան 76-ամյակին նվիրված հուշ-երեկո: Այս մասին տեղեկացնում է «Մոսկվայի տան» հանրային կապերի ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանը: «Վիսոցկին և Հայաստանը» խորագիրը կրող միջոցառման հեղինակները կպատմեն Վիսոցկու և Սերգեյ Փարաջանովի ընկերության մասին, ով ցանկացել է Վիսոցկուն նկարահանել իր ֆիլմերից մեկում:
  • Ժաննա Ֆրիսկեն երախտապարտ է

    Ժաննա Ֆրիսկեն երախտապարտ է

    24.01.2014| 19:56
    Անցյալ շաբաթ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ 39-ամյա երգչուհի Ժաննա Ֆրիսկեն քաղցկեղով հիվանդ է և բուժման է մեկնել Գերմանիա: Քանի որ երգչուհու առողջական վիճակի նկատմամբ կար հանրային մեծ հետաքրքրություն, նա հայտնվել էր իր երկրպագուների ուշադրությանը: Ահա թե ինչպես է արձագանքել Ժաննա Ֆրիսկեն իր նկատմամբ մարդկային ջերմ վերաբերմունքին:
  • «Համլետի» հայերեն նոր թարգմանությունն ու մեկնաբանությունը

    «Համլետի» հայերեն նոր թարգմանությունն ու մեկնաբանությունը

    24.01.2014| 14:15
    ՈՒիլյամ Շեքսպիրի «Համլետի» 700-էջանոց այս պատկերազարդ հրատարակությունն ընդգրկում է ողբերգության նոր թարգմանություն անգլերեն բնագրից, մանրակրկիտ մեկնություններ ու ծավալուն ուսումնասիրություն, որտեղ քննարկվում են երկի աղբյուրների, գրության ժամանակի, առաջին տպագիր օրինակների, կառուցվածքի, բովանդակության հետ առնչվող և այլ խնդիրներ: Անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնություններն ԱՐԱՄ ԹՈՓՉՅԱՆԻՆՆ են: Գիրքը համատեղ հրատարակել են «Սարգիս Խաչենց» և «Փրինթինֆո» հրատարակչությունները: Թարգմանիչ, մշակութաբան Արամ Թոփչյանն այսօր «Իրատես de facto»-ի հյուրն է: