Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Մալևիչի արձանի համար հայտարարվել է մրցույթ

    Մալևիչի արձանի համար հայտարարվել է մրցույթ

    05.12.2013| 15:24
    Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մոսկվայի մշակույթի նախարարությունը հայտարարել է բաց մրցույթ՝ Կազիմիր Մալևիչի հուշարձանի լավագույն նախագծի համար: Մրցույթը հայտարարված է մինչև 2014 թ. մարտը: Մրցույթին կարող են մասնակցել պրոֆեսիոնալ նկարիչները, ճարտարապետները, քանդակագործները, դիզայներները, ինչպես նաև համապատասխան մասնագիտության տեր ուսանողները:
  • «Եթե գյուղատնտեսության նախարարությունն արդեն տեղափոխվել է Սիսիան, կարելի է նաև քննարկել մշակույթի նախարարության տեղափոխման հարցը»

    «Եթե գյուղատնտեսության նախարարությունն արդեն տեղափոխվել է Սիսիան, կարելի է նաև քննարկել մշակույթի նախարարության տեղափոխման հարցը»

    05.12.2013| 15:17
    Խոսակցություններ են շրջանառվում առ այն, որ մշակույթի նախարարությունը տեղափոխվելու է Գյումրի, մարզերում մշակութային կյանքը աշխուժացնելու, երևանակենտրոն քաղաքականությունը վերանայելու համար:
  • Արամ Խաչատրյանին նվիրված երեկոները շարունակվելու են

    Արամ Խաչատրյանին նվիրված երեկոները շարունակվելու են

    05.12.2013| 14:35
    Դեկտեմբերի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային երաժշտության երեկո էր։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես եկան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) և Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան)։ Երեկոյի ընթացքում հնչեցին նախերգանքներ և արիաներ իտալական և ռուսական հանրահայտ օպերաներից։
  • Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

    Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի և Սլովակիայի գյուղատնտեսական բուհերի միջև

    05.12.2013| 12:11
    Մեկնարկել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակության այցը Սլովակիայի Հանրապետություն: Պատվիրակության առաջին հանդիպումը Նիտրայի գյուղատնտեսական համալսարանի աշխատակազմի հետ էր: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանի պատվիրակությունը Սլովակիայում է` այս երկրի կրթության, գիտության և սպորտի նախարար Դուշան Չապլովիչի հրավերով: Արմեն Աշոտյանի խոսքով` այցի նպատակը գիտակրթական ոլորտում միջպետական համագործակցության զարգացումն է. բացի այդ, ըստ նախարարի` հայկական կողմի համար առաջնային է` ընդլայնել միջբուհական համագործակցությունը:
  • Տիխոն Խրեննիկովի 100-ամյակին նվիրված համերգ` «Մոսկվայի տանը»

    Տիխոն Խրեննիկովի 100-ամյակին նվիրված համերգ` «Մոսկվայի տանը»

    04.12.2013| 15:06
    «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում դեկտեմբերի 5-ին ժամը 19:00-ին տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովի 100-ամյակին: Ելույթ կունենա Խրեննիկովի անվան քառյակը, որի կազմում է նաև անվանի կոմպոզիտորի ծոռը` մենակատար Տիխոն Խրեննիկով կրտսերը (դաշնամուր):
  • «Գիմնազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ

    «Գիմնազիադա-2013»-ում հայ դպրոցականները նվաճել են 4 մեդալ

    04.12.2013| 12:54
    Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը Բրազիլիայում տեղի ունեցած դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե և 3 բրոնզե:
  • Հայտարարվեցին ԵՄ կենտրոնի առցանց վիկտորինայի հաղթողները

    Հայտարարվեցին ԵՄ կենտրոնի առցանց վիկտորինայի հաղթողները

    03.12.2013| 17:28
    Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ դեկտեմբերի 3-ին ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական միության թեմայով առցանց վիկտորինայի հաղթողների վիճակահանությունը:
  • Հայաստանի և Վրաստանի մերձեցումը կլինի երեխաների շնորհիվ

    Հայաստանի և Վրաստանի մերձեցումը կլինի երեխաների շնորհիվ

    03.12.2013| 17:09
    Չորս տարի է, ինչ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համագործակցում է Վրաստանի մի շարք դպրոցների հետ և իրականացնում կրթական փորձի փոխանակման ծրագրեր: Կրթահամալիրի սովորողները մեկնում են Թբիլիսի, հանդիպում իրենց հասակակիցների հետ, բարեկամանում: Նույն կերպ վրացի երեխաներն են այցելում Հայաստան, հյուրընկալվում կրթահամալիրի սովորողներին:
  • Մարիա Կալասի հիշատակին

    Մարիա Կալասի հիշատակին

    03.12.2013| 16:02
    Դեկտեմբերի 8-ին, 19:30-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա համերգ` նվիրված Մարիա Կալասի ծննդյան 90-ամյակին, ինչպես նաև Հունաստանի կողմից ԵՄ նախագահության ստանձմանը (2014 թ. 1-ին կես): Համերգային ծրագրում կհնչեն` Վերդի, Մասկանի, Չիլեա, Բոյտո, Պուչինի, Բելինի, Գունո: Մենակատարներն են երգչուհի Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիա), դաշնակահար Հայկ Մելիքյանը: Մուտքն ազատ է:
  • Օպերային երաժշտության երեկո

    Օպերային երաժշտության երեկո

    03.12.2013| 15:20
    Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 19.00, «Արամ Խաչատրյան» համերգասրահում օպերային երաժշտության երեկո է։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հանդես կգան մեներգիչներ Մարինա Նաչկեբիան (սոպրանո, Վրաստան) և Գրիգոր Վերները (բարիտոն, Ռուսաստան)։ Համերգը կայանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։