Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • «Եթե չխոսենք սրա մասին, ժամանակ կգա, երբ չենք ունենա այս թատրոնները»

    «Եթե չխոսենք սրա մասին, ժամանակ կգա, երբ չենք ունենա այս թատրոնները»

    18.11.2013| 17:01
    «Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնը, որ մեր պատմության անբաժանելի մասն է, որտեղ ժամանակին հայ թատրոնի մեծագույն դեմքերն են ստեղծագործել, խաղացել, այսօր բավականին ծանր վիճակում է: Առաջին հերթին նկատի ունեմ շենքային պայմանները, իսկ երբ թատրոնը շենք չունի, երբ թատրոնը չի խաղում իր պատերի ներսում, նշանակում է `դատապարտված է, այդ թատրոնի կենսագրությունը երկար շարունակվել չի կարող»,- այս մասին այսօր Հայաստանի թատերական գործիչների միության 15-րդ համագումարում ասաց միության նախագահ ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ:
  • Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության

    Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության

    18.11.2013| 16:50
    «Dasaran.am» կրթական ծրագիրը և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ` շուտով մեր սիրելի աշակերտներին կներկայանան նոր նախաձեռնությամբ՝ «Dasaran.am-ը պատրաստվում է ծառայության» խորագրով: Նախաձեռնության նպատակն է «Dasaran.am» կրթական հարթակի միջոցով մեր աշակերտների շրջանում բարձրացնել Հայաստանի զինված ուժերի մասին իրազեկությունը՝ խթանելով բանակ-հասարակություն կապը` սկսած դպրոցից:
  • Ոչ պետական բուհերի ուսանողները նշեցին երիտասարդական տոները

    Ոչ պետական բուհերի ուսանողները նշեցին երիտասարդական տոները

    18.11.2013| 16:49
    Նոյեմբերի 18-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում անցկացրին «Մեր տոնն է այսօր» խորագրով միջբուհական փառատոնը։ Այն իրականացվում էր Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոներին նվիրված միջոցառումների շրջանակներում։ Փառատոնին մասնակցում էր 13 ոչ պետական բուհերի շուրջ 30 ուսանող։
  • «Ես չեմ ուզում, որ իմ երգը լինի պուպուշ, դա շատ վատ քննադատություն էր»

    «Ես չեմ ուզում, որ իմ երգը լինի պուպուշ, դա շատ վատ քննադատություն էր»

    18.11.2013| 16:45
    «Այս երկիրը քեզ նման է», «Անձրևի երգը», «Ճամփեն բռնեցի», «Դու»... ԱՐԵԳ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ հեղինակային երգի սիրահարները ճանաչում են այս և այլ երգերով: Ապրում է Բելգիայում: Աշխատում է պետական համակարգում, ուսումնասիրություններ է կատարում տարբեր երկրների առողջապահական համակարգերի, բուժծառայությունների մատչելիության վերաբերյալ:
  • «Թատերական գործիչների միությունը մի կերպ գոյատևելու համար չէ»

    «Թատերական գործիչների միությունը մի կերպ գոյատևելու համար չէ»

    18.11.2013| 14:51
    Այսօր Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում մեկնարկեց թատերական գործիչների հերթական համագումարը: Ստեղծագործական միությունների մասին խոսվում է համագումարից համագումար, կամ երբ աղմուկ-աղաղակ է լինում դրանց շուրջ: Խոսակցություններ կան նաև առ այն, որ միությունները կորցրել են իրենց դերը մեր օրերում:
  • «Մենք քիմիկոսներ չենք, որ հանգիստ փորձեր անենք»

    «Մենք քիմիկոսներ չենք, որ հանգիստ փորձեր անենք»

    18.11.2013| 14:20
    Ստեղծագործական միությունների համագումարները մեծ մասամբ աղմկոտ են, տարաձայնությունները երբեմն վերածվում են վեճուկռվի, ընդհուպ` անձնական վիրավորանքների: Ի՞նչ է սպասվում թատերական գործիչների համագումարից:
  • ՌԴ մեկնող միգրանտները քննություն կհանձնեն

    ՌԴ մեկնող միգրանտները քննություն կհանձնեն

    18.11.2013| 11:35
    Ռուսաստանի Կրթության նախարարությունը նախատեսում է խստացնել կանոնները Ռուսաստանում աշխատել ցանկացող միգրանտների նկատմամբ` փորձաքննության միջոցով: Ըստ տվյալ կառույցի, օտարերկրյա քաղաքացիների փորձարկումը կներառի ոչ միայն ռուսերեն հարցեր, այլև տարածաշրջանին, երկրի պատմությանը, մշակույթին առնչվող, ինչպես նաև` իրավական հարցեր:
  • Արհեստավորի մասնագիտությունն էլ կարող է ապահովել բարեկեցություն

    Արհեստավորի մասնագիտությունն էլ կարող է ապահովել բարեկեցություն

    17.11.2013| 12:42
    Աղվերանում կրթության հիմնախնդիրներին վերաբերող սեմինարի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից irates.am-ը հետաքրքրվեց, թե ինչու է միջին մասնագիտական կրթության ոլորտը հայտնվել անմխիթար վիճակում: Ինչո՞ւ արհեստավորներ գտնելն այսօր դարձել է լուրջ խնդիր:
  • Ապրել մինչև Ռագնարեկ և Ռագնարեկից հետո

    Ապրել մինչև Ռագնարեկ և Ռագնարեկից հետո

    17.11.2013| 12:14
    Անխոնջ գիտնականները աշխարհի վերջի նոր ժամկետ են գտել` 2014-ի փետրվարի 22-ը: Այս անգամ «մեղավորը» մայաները չեն, այլ` վիկինգները: Վիկինգների առասպելի համաձայն` հսկայական Ֆենրիր գայլը այդ օրը կսպանի Օդին աստծուն, որից հետո կմեռնեն մյուս աստվածները, իսկ գայլը կուլ կտա արևը և երկիրը կհայտնվի խավարի մեջ:
  • Թանկ նվերներ` ուսուցիչներին

    Թանկ նվերներ` ուսուցիչներին

    16.11.2013| 19:20
    «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանն իր լուսավորչական գործունեության հերթական փուլում այսօր թանկ նվերներ մատուցեց կրթահամալիրի ուսուցիչներին և սովորողներին: Կրթահամալիրում նշվող «Սեբաստացու օրեր» ավանդական տոնական շաբաթվա վերջին օրը նա հրավիրել էր Երևանի պետական կամերային երգչախմբին (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյան, խմբավար՝ Լիլիթ Եդիգարյան), որը կրթահամալիրի «Մեդիակենտրում» հանդես եկավ ջազային համերգով: Տոնական շաբաթն ավարտվեց մրցանակաբաշխությամբ: