Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • «Նա խելամտորեն  չի գունազարդել այն,  ինչը գունազարդման կարիք չունի»

    «Նա խելամտորեն չի գունազարդել այն, ինչը գունազարդման կարիք չունի»

    15.11.2013| 11:39
    Լույս է տեսել ռումինահայ գրող, Ռումինիայի հայոց միության հիմնադիր-նախագահ, Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, պետական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Հարյուր տերև և այլ պատմվածքներ» ռումիներեն ժողովածուն: Այս մասին տեղեկացնում է գրող, թարգմանիչ, հրապարակախոս Վառլեն Ալեքսանյանը: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: Իսկ «Շշուկների մատյան» վեպը ռումիներեն հրատարակվել է 2009-ին, համարվել Ռումինիայում տարվա լավագույն ստեղծագործությունը և արժանացել Ռումինիայի ակադեմիայի գրական գլխավոր մրցանակին: Թարգմանվել է իտալերեն, իսպաներեն, ֆրանսերեն, եբրայերեն և այլ, ընդհանուր առմամբ, 12 լեզուներով: 2012-ին հրատարակվել է նաև հայերեն` Երևանում և Բուխարեստում:
  • «Մարզական իմաստով գուցե  շատ բան կորցրի, բայց հպարտ եմ,  որ Հայաստանում եմ  խաղացել, ուրախացրել մեր ֆուտբոլասերներին»

    «Մարզական իմաստով գուցե շատ բան կորցրի, բայց հպարտ եմ, որ Հայաստանում եմ խաղացել, ուրախացրել մեր ֆուտբոլասերներին»

    15.11.2013| 11:17
    «Իրատես de facto»-ի հյուրն է ՍԱՐԳԻՍ ՀՈՎԻՎՅԱՆԸ, որի ծննդյան 75-ամյակը լրանում է կիրակի օրը` նոյեմբերի 17-ին։
  • «Իմ դուռը օրը երեք մարդ է ծեծում. երկուսը հաց են ուզում, մեկն աղանդավոր է»

    «Իմ դուռը օրը երեք մարդ է ծեծում. երկուսը հաց են ուզում, մեկն աղանդավոր է»

    15.11.2013| 11:09
    «Իրատես de facto»-ի հյուրն է բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս ԱՆԱՀԻՏ ՊԱՐՍԱՄՅԱՆԸ, ում հետ հանդիպման շարժառիթը նրա եռագրության երրորդ գրքի` «Աշոտ Երկաթի խաչը» վիպակի տպագրությունն է: Ինչպես այս, այնպես էլ նախորդ երկու գրքերը` «Շուշան-Վարդենի» (2007 թ.) և «Օշինդրի բույրը կամ Սուրբ Վահան Գողթնացի» (2010 թ.), լույս են տեսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակությամբ` Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անմիջական կարգադրությամբ:
  • «Ես չեմ գնում փախչելու, ես գնում եմ  կռվելու և հաղթելու, իսկ եթե  պարտվենք, կլինեմ զոհվածներից մեկը»

    «Ես չեմ գնում փախչելու, ես գնում եմ կռվելու և հաղթելու, իսկ եթե պարտվենք, կլինեմ զոհվածներից մեկը»

    15.11.2013| 11:06
    Գարինչան Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող էր: Նա աշխարհահռչակ ֆուտբոլիստ էր: Աշխարհահռչակ ֆուտբոլիստ Գարինչայի մի ոտքը մյուսից կարճ էր: Մի ոտքից կաղ Գարինչան, ասես ի հեճուկս բոլոր լիարժեքների, հանճարեղ էր հենց ոտքի սպորտում` ֆուտբոլում. նա հմուտ աճպարարի կախարդանքով, իր կաղ ոտքի շուրջ հակառակորդի մի ամբողջ թիմ էր պարեցնում-մոլորեցնում: Հանդիսատեսն արդեն մոռացել էր, որ նա կաղ է: ՈՒ որ ասում էին` Գարինչա, նրան ֆուտբոլային յուրօրինակ պտտահողմի մեջ էին տեսնում:
  • Պետք չէ ապավինել հարստությանը

    Պետք չէ ապավինել հարստությանը

    15.11.2013| 11:01
    Հարություն Պողոսի ՊԵԶՃՅԱՆԸ (1771, Կ. Պոլիս-1834, Կ.Պոլիս) մեր ժողովրդի ամենաերջանկահիշատակ զավակներից է: Կարինցի աղքատ ծնողների որդին բնաձիր հատկությունների` վաճառականական տաղանդի, ձեռներեցության, շրջահայացության շնորհիվ կարողացավ Պոլսո սովորական մետաքսավաճառից դառնալ Օսմանյան կայսրության ամենաազդեցիկ մարդկանցից մեկը` դրամահատարանի տնօրենը (1825-1834 թթ.):
  • Նա, որին ճանաչում էին ծովերից անդին,  կորցնում էր ժառանգներին

    Նա, որին ճանաչում էին ծովերից անդին, կորցնում էր ժառանգներին

    15.11.2013| 11:00
    Էդուարդ Ղարամյանի սիրտը զայրույթից պայթում էր: Նա զզվել էր ամենքից և ամեն ինչից: Անգլիական «Արևելահնդկական ընկերության» «Նորդ» կոչեցյալ այս առագաստանավից, որով ճամփորդում էր արդեն երկու ամիս, նավի անձնակազմից` ամբարտավան ու գոռոզամիտ անգլիացիներից, որոնց համար իրենցից զատ աշխարհում այլ բան գոյություն չուներ, ուղևորներից` թեթևամիտ ու շահասեր ֆրանսիացիներից, կնկա վանդակավոր շրջազգեստ հագած կաս-կարմիր, հարբեցող շոտլանդացիներից, ծույլ ու փնթի հնդիկներից, որոնց եթե չքշեին, տախտակամածի վրա կքնեին: Ձանձրացել էր միօրինակ և անհամ կերակուրներից, նավի անվերջանալի ճոճքից, քամիներից, փոթորիկներից, ծովի ալեկոծությունից:
  • Ընտրվեց պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

    Ընտրվեց պետական մանկավարժական համալսարանի լավագույն ուսանողը

    14.11.2013| 23:06
    Նոյեմբերի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը։ Լավագույնի կոչմանն արժանացավ բուհի հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ասյա Հակոբյանը։
  • Այվազյանի բեմադրած «Առլեզը» մինչև օրս գերազանցված չէ

    Այվազյանի բեմադրած «Առլեզը» մինչև օրս գերազանցված չէ

    14.11.2013| 17:59
    Այս օրերին Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում ներկայացվում են Աղասի Այվազյանի պիեսները: Արձակագիր ԱԼԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ իր խոսքում նշեց, որ Աղասի Այվազյանն ունի 24 պիես, որոնցից շատերը դեռ ընթերցման փուլում են:
  • «Քարանձավը մեր հրապարակն է, այսօրվա մեր ցավ ու դարդը»

    «Քարանձավը մեր հրապարակն է, այսօրվա մեր ցավ ու դարդը»

    14.11.2013| 17:43
    «Այվազյանական» թատերական 2-րդ փառատոնի շրջանակում Գավառի արվեստի դպրոցի «Բյուրեղիկ» թատերախումբը ներկայացրեց «Քարանձավ» պիեսը` Քրիստինա Բադեյանի բեմադրությամբ: Փառատոնի հանձնախումբը գոհ էր պատանի դերասանների խաղից:
  • Սայաթ-Նովայի սիրո պատմությունը` մեր օրերում

    Սայաթ-Նովայի սիրո պատմությունը` մեր օրերում

    14.11.2013| 15:08
    Դեկտեմբերի 4-ին և 5-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան, որը նվիրվում է Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին: Մյուզիքլում միախառնված են խոսքը, երաժշտությունը, երգը, պարը: Բեմադրող ռեժիսոր Վահան Բադալյանը նշել է, որ նման ծավալի բեմադրություն Հայաստանում դեռ չի եղել: Պարուսույցները հրավիրվել են դրսից: