Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 
  • Վ. Սպիվակով. «Այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են»

    Վ. Սպիվակով. «Այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են»

    24.10.2013| 17:00
    Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Վլադիմիր Սպիվակովն օրերս հանդես եկավ նոտաների ուսուցումը դպրոցական ծրագրում ներառելու առաջարկով։ Մաեստրոյից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այդ առաջարկի նպատակը. երաժշտությունը մարդուն ավելի լա՞վն է դարձնում։ «Իհարկե, անկասկած։ Երաժշտությունը ճշմարտության մի մասնիկն է, որը չի արտահայտվում բառերով, բայց այն անցնում է գիտակցության ոլորտից դեպի զգացմունքներ, դեպի սիրտ, ինչը մարդուն խիստ անհրաժեշտ է։ Բացի այդ, այն երեխաները, ովքեր զբաղվում են երաժշտությամբ, բոլորովին այլ են։ Եթե նայեք ցանկացած գործիք նվագող երեխայի դեմքին, ապա այն ոչ թե ինչ-որ անկյունում արված ակնթարթային լուսանկարներից նայող դեմք է, մտածող հայացք»,- մեզ հետ զրույցում ասաց Վլադիմիր Սպիվակովը։ Ըստ նրա՝ երաժշտության մեջ հսկայական բարոյական բաղկացուցիչ կա։
  • Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը

    Երևանում մեկնարկել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը

    24.10.2013| 16:26
    Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի և Եվրոպայի համալսարանական սպրոտի ասոցիացիայի սերտ համագործակցության արդյունքում հոկտեմբերի 24-25-ին Երևանում տեղի է ունենում Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստը։
  • Վարուժան Ոսկանյանը ներկայանում է նոր գրքով

    Վարուժան Ոսկանյանը ներկայանում է նոր գրքով

    24.10.2013| 16:18
    Լույս է տեսել ռումինահայ գրող, պետական-քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Հարյուր տերև և այլ պատմվածքներ» ժողովածուն: Այս մասին մեզ տեղեկացրեց գրող, թարգմանիչ Վառլեն Ալեքսանյանը: 440-էջանոց գիրքը գրված է ռումիներեն: Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:
  • Գիտաժողովում կքննարկվեն Թուրքիայի Հանրապետության 90 տարիները

    Գիտաժողովում կքննարկվեն Թուրքիայի Հանրապետության 90 տարիները

    24.10.2013| 11:02
    Նոյեմբերի 5-6-ը Երևանում կանցկացվի «Թուրքիայի Հանրապետության 90 տարիները. Աթաթուրքից մինչև Էրդողան» խորագրով միջազգային համաժողովը։
  • Մեկնարկել է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

    Մեկնարկել է ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովը

    23.10.2013| 17:59
    Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը մասնակցել է «Տնտեսական զարգացման քաղաքականության արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» ՀՊՏՀ 23-րդ գիտաժողովին: Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ և կանցկացվի հոկտեմբերի 22-25-ը:
  • «Արվեստագետը պետք է զբաղվի իր արվեստով և կազմակերպչական հարցերին չանդրադառնա»

    «Արվեստագետը պետք է զբաղվի իր արվեստով և կազմակերպչական հարցերին չանդրադառնա»

    23.10.2013| 17:30
    Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա դաշնակահարուհի Արուս Աճեմյանի մենահամերգը։ Այն կայանում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Արուս Աճեմյանը 1996 թվականից հանդես է գալիս մենահամերգներով Հայաստանում և արտերկրում՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Անգլիա, Հունաստան, Եգիպտոս, Կիպրոս, Չինաստան, Կանադա, Գերմանիա, Լեհաստան և Շվեյցարիա: 2003-ին Մոսկվայի կամերային նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար՝ Կոնստանտին Օրբելյան) 6 համերգ է ներկայացրել Բրազիլիայում և Ուրուգվայում` ծրագրում ունենալով Շոստակովիչի թիվ 1 և Հայդնի ռե մաժոր կոնցերտները:
  • «Անհրաժեշտ է վերանայել դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը»

    «Անհրաժեշտ է վերանայել դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը»

    23.10.2013| 16:37
    «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում անդրադառնում է դասագրքերի բաշխման և վարձավճարների հավաքման մեխանիզմը վերանայելու անհրաժեշտությանը:
  • Հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան

    Հայկական առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան

    23.10.2013| 16:02
    Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, ի դեմս Երևանի պետական կամերային երգչախմբի, պատրաստվում է հայ երաժշտասեր հանրույթին ներկայացնելու Քրիստափոր Կարա-Մուրզայի առաջին բազմաձայն պատարագի պրեմիերան:
  • «Ծիծաղելի է Կոելյոյին Ջոյսի կամ Ֆոլքների հետ համեմատելը»

    «Ծիծաղելի է Կոելյոյին Ջոյսի կամ Ֆոլքների հետ համեմատելը»

    23.10.2013| 14:23
    irates.am-ի հարցերին է պատասխանում գրող, թարգմանիչ, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆԸ:
  • «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ

    «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագրով շարադրությունների մրցույթ

    23.10.2013| 13:38
    2010 թվականից Հայաստանի գրողների միությունը համագործակցում է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միության հետ: «Ֆրիդրիխ-Բյոդեքեր» միությունը Գերմանիայում կազմակերպում է նաև ամենամյա դպրոցական շարադրությունների մրցույթ՝ տարբեր թեմաներով: Այս տարվա մրցույթի համար՝ Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ, ընտրվել է «Այլևս երբե՛ք ցեղասպանություն» խորագիրը: