Մեր երկրի գլխավոր նվագախումբը, Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկը (ՀԱՖՆ), իր 94-րդ համերգաշրջանը կսկսի կարևորագույն երաժշտական իրադարձությամբ՝ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնով:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ `Սալենտոյի 16-րդ միջազգային կինոփառատոնի բացմանը կներկայացվի Միքայել Պողոսյանի «Արև, սարեր ու սեր» ֆիլմը:
Սեպտեմբերի 4-ին «Մաեստրո Մանսուրյան-80» հոբելյանական համերգաշարի շրջանակներում Երևանում հնչեց մեր ժամանակների մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կամերային գործերի ընտրանին։ Նշենք, որ սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտում մեկնարկած համերգաշարը ներկայացնում է մաեստրո Մանսուրյանի կինոերաժշտությունը, կամերային և սիմֆոնիկ ստեղծագործությունները։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտները ելույթ են ունեցել Արցախում տեղակայված թիվ N զորամասում։ Նվագախմբի երաժիշտներից կազմված լարային քառյակը զինծառայողների համար կատարել է Կոմիտասի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Աստոր Պիացոլայի ստեղծագործություններից։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ին, 89 տարեկանում կյանքից հեռացել է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցը:
74 տարեկանում մահացել է լիբանանահայ երգիչ Ադիս Հարմանդյանը: Ասում են, որ հայկական էստրադային երաժշտությունը սկսվել է Հարմանդյանի հիթերով, որոնց խոսքի հեղինակն էր Հասմիկ Մանասերյանը:
ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչություն ստացված տեղեկությունների հիման վրա համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի Վարդենուտի միջնակարգ դպրոցի տնօրենը ապօրինություններ է թույլ տվել։
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը սկիզբ կառնի սեպտեմբերի 6-ին` հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով:
2003 թվականին Հանրապետության հրապարակի վերանորոգման ժամանակ ստորգետնյա քաղաք հայտնաբերվեց, որն անցնում էր Աբովյան, Ամիրյան փողոցների, հրապարակի տակով և հասնում հին Կոնդի տարածք: Սակայն հենց նույն տարում էլ ստորգետնյա քաղաքի վրա ցեմենտ լցվեց ու ասֆալտապատվեց: Ուշագրավ այս բնորոշմանը հանդիպում ենք «Սպուտնիկ Արմենիա» կայքում:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...