Լուրեր են պտտվում, որ Հայաստանում զավթում են ասորական եկեղեցիները: Ազգային փոքրամասնությունների Համակարգող խորհրդի անդամ, ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լուծելու ասորական եկեղեցու և մատուռի` հայ քահանայի կողմից զավթելու հարցը։
Հուլիսի 20-ին, ժամը 14։00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան տեղի կունենա Մանկական պատկերազարդ ատլասի շնորհանդեսը։ Կադաստրի կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի հրատարակած այս ատլասը նախատեսված է նախադպրոցական տարիքի և տարրական դասարանների երեխաների համար։
Աշխատանքի հազարավոր միջոցներ, ոսկե զարդեր, արձանիկներ, սերմեր և այլ առարկաներ են գտել հնագետները Իսրայելում նեոլիտի ժամանակաշրջանի հնավայրի պեղումների ժամանակ:
«Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ձայնագրում է Ավետ Տերտերյանի 5-րդ և 7-րդ, ինչպես նաև Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիաները։
Հիմա փորձեմ ներկայացնել Խորհրդային Հայաստանի ուսումնական հաստատություններում տեղի ունեցած զարգացումների գեղադիտակը: Հայրս՝ Նորայր Համազասպյանը, սովորել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետում, ընդունվել է պատերազմից առաջ, եղել է Ստալինյան թոշակառու, ավարտել է պատերազմից հետո (արանքում ֆաշիստներից ազատագրել է Ղրիմը):
Մենք զրույցի ենք հրավիրել գիտաժողովի կազմակերպիչ, Հայկազյան համալսարանի հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն, «Հայկազյան հայագիտական հանդես» տարեգրքի պատասխանատու քարտուղար, դոկտոր ԱՆԴՐԱՆԻԿ ԴԱՔԵՍՅԱՆԻՆ:
Կազդուրիչ հանքային ջրեր, առողջարաններ, հյուրանոցային թանկարժեք համալիրներ, ռեստորան-քարանձավ, ջրվեժ, գողտրիկ, ծառաշատ, հյուրընկալ ու զովաշունչ քաղաք: Խոսքը Ջերմուկի մասին է:
ԱՄՆ-Իրան ռազմական առճակատումը նորից է վերսկսվել առավել մեծ ծավալներով, բալիստիկ հրթիռների և հզոր ավերիչ դրոնների օգտագործմամբ: ԱՄՆ դաշնակից արաբական պետությունները, որտեղ կան ամերիկյան ռազմաբազաներ, հրթիռային հարվածներից մեծ կորուստներ են կրում...