-
16.05.2019|
11:31
Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգը մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին, պաշտոնապես գործարկվել է: Ժամը 18:00-ի տվյալներով` առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող շուրջ 13000 երեխաներից գրանցվել է 8462-ը:
-
15.05.2019|
11:12
Թանգարանային գիշերվա միջոցառումների շրջանակում Մինաս Ավետիսյանի թանգարանը ներկայանում է մեկ նկարի ցուցադրությամբ ընտանիքի հավաքածուից։ Նկարը երբևէ չի եղել ցուցադրված և ավելի քան 30 տարի գտնվել է Հայաստանից դուրս։
-
14.05.2019|
21:44
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր է ընտրվել «Հովեր» երգչախմբի հիմնադիր-ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոնա Հովհաննիսյանը:
-
14.05.2019|
21:27
Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անունը կրող պատանի կոմպոզիտորների հանրապետական 6-րդ մրցույթի մրցանակակիրները: Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ՝ մայիսի 11-ից 13-ը կայացած իր տեսակով եզակի կոմպոզիտորական ստուգատեսը մեկ հարկի տակ էր համախմբել 10 հայազգի պատանի ստեղծագործողի:
-
14.05.2019|
11:26
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր համագործակցությունն է սկսել երաժշտական միջազգային Only Stage գործակալության հետ։ Այսուհետև միջազգային երաժշտական հարթակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կներկայացնի Only Stage գործակալությունը։
-
14.05.2019|
01:54
«Կինոյի մասին» օրենք այդպես էլ չունեցանք. անվերջ մշակման փուլում է: «Հայֆիլմ» կինոստուդիան օդից կախված է. և՛ կա, և՛ չկա: «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունն անվերջ պայքարում է հանուն հայկական առաջին կինոստուդիայի վերածննդի (համենայն դեպս այլ բարձրաձայնումների գրեթե չենք հանդիպում): Լավ կինո ունենք, թե չունենք, դեռ վիճելի է:
-
14.05.2019|
01:53
Մեր խելակորույս ժամանակների շիլաշփոթում, որտեղ մարդկային արժեքների և արժանիքների կշռանժարը նյութեղեն գանձ-ապրանքային մոլեռանդ կշռաչափի ճնշող ծանրությունից աներևակայելի և անկասելի ոստյուն է կատարել երկինքն ի վեր ու մխրճվել անկանխատեսելի և գերմշուշոտ տիրույթներում, երբ ռազմատենչության արնակարոտ և մահասփյուռ զինատեսակների մարտագլխիկները դիրքավորվել են նաև մարդու և հասարակությունների չարամիտ ուղեղներում՝ թիրախավորելով մարդասիրությունն ու խաղաղությունը և շարունակում են նորանոր դավեր որոճալ, ի հակադրություն այդ խառնիճաղանջ իրականության ի հայտ է գալիս աշխարհի քարտեզի վրա անտեսված գեղատեսիլ մի վայրից՝ ՀՀ Լոռվա Շնող գյուղից սերած և անկախության տասնամյակների պարտադրանքով մայրաքաղաքի հանրահայտ Վերնիսաժում խարիսխ ձգած արձակագիր-արծաթավաճառ Լևոն Ջավախյանը՝ իր ստեղծագործական հայտնություններով:
-
14.05.2019|
01:50
94-ամյա ՀԱՄԱԶԱՍՊ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ սեղանին կուտակված մեդալները մեկ առ մեկ ներկայացնում է ինձ: Կինը՝ Ժասմեն Հակոբյանը, հին լուսանկարներն է ցույց տալիս: Հայացքս որսում է պատերազմի վետերանի դեմքին հայտնված ու միմյանց հաջորդող զգացմունքերի՝ հպարտության ու տխրության պահերը, ականջս՝ ակնթարթ հնչող հառաչանքը:
-
14.05.2019|
01:37
Ամերիկայում տեղս չէի գտնում: 1973 թ. անդամագրվեցի «Համազգայինին», ուզում էի ինչ-որ չափով ներդրում ունենալ հայապահպան ծրագրերում: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, իմ հոգում էլ շարժում սկսվեց:
-
13.05.2019|
19:15
Հունիսի 12-ին Երևանում սպասվում է իսկական հումորի հրավառություն։ Հանրաճանաչ հումորիստներ ՄիխայիլԳալուստյանը և Ալեքսանդր Րեվվան հայ հանդիսատեսի առջև կներկայանան «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նորհամերգով: Այն տեղի կունենա ժամը 19:00 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: