-
22.01.2019|
16:27
Ճանաչված երգիչ Վահագ Ռաշը ներկայացրել է իր նոր՝ «Բաց թող ինձ» երգի տեսահոլովակը: Այն արդեն իսկ հասանելի է Youtube սոցիալական ցանցում: Տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, երգի երաժշտության հեղինակը Վահագ Ռաշն է, բառերն էլ հեղինակել է Տաթև Ոսկանյանը:
-
22.01.2019|
04:46
Խորեոգրաֆիայի պետական թատրոնի տնօրենի պայմանագրի ժամկետը մշակույթի նախարարությունը չի երկարաձգել: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել բալետի պարուհի Լիլիթ Փալանջյանը: Նախկին տնօրենը չի զիջում դիրքերը:
-
22.01.2019|
04:45
Երբ մեր քաղաքում որևէ վայր շրջափակվում էր «Ավելի բարեկարգ Երևան» պաստառով, վերջում լավ բան դուրս չէր գալիս: Գաղտնիք չէ, որ ավելի բարեկարգ Երևանում Երևանից բան չի մնացել: Քանդվող ու իր դեմքը կորցնող քաղաքում խոսվում էր նաև օպերայամերձ տարածքում մշակութային միջավայր ունենալու մասին: Կանաչը բետոնով փոխարինելու վտանգների մասին:
-
22.01.2019|
04:33
Երգահան, մասնագիտությամբ բժիշկ Վահան Արծրունին ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ: Նրա օգտին քվեարկել է հոգաբարձուների խորհրդի գերակշիռ մասը:
-
22.01.2019|
04:32
2018 թվականի ամառային զորակոչի ընթացքում ականատես եղանք «նորամուծությունների»: ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 404 որոշմամբ` ծառայություն հեշտացված օրվա կարգացուցակով ծառայության զորակոչվեցին առողջական որոշ խնդիրներ ունեցող զորակոչիկները, այդ թվում` գիշերամիզությամբ տառապողները:
-
21.01.2019|
14:22
«Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն և Երևանի «Գյոթե» կենտրոնը 2019թ.-ի հունվար-փետրվար ամիսներին երևանյան հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնեն 1920-ական թվականների գերմանական կինոյին նվիրված հատուկ ծրագիր:
-
20.01.2019|
16:39
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ավելորդ կառույցներից ազատել ու բարեկարգել հանգստի համար նախատեսված քաղաքի կանաչապատ գոտիները: Առաջնահերթ վերականգնվելու է օպերայի կանաչ գոտին: Սրճարանների մի մասը ապամոնտաժվելու է: «Իրատեսի» հարցերին պատասխանում է աշխարհահռչակ սոպրանո, ՀՀ ժողովրդական արտիստ ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ:
-
19.01.2019|
01:01
Ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն համերգով հանդես կգա Երևանում: Իրադարձությունը տեղի կունենաապրիլի 7- ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու:
-
18.01.2019|
18:18
Հունվարի 20-ին կմեկնարկեն մեծանուն բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումները:
-
18.01.2019|
02:33
Գրող, լրագրող ԱՆՈՒՇ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ զրուցել ենք նրա օրերս լույս տեսած՝ «Սադի տակի շենքը» գրքի մասին: Արձակագիրը պատմում է «Սադի տակի շենքի» մասին, որը երկրաշարժից հետո այլևս գոյություն չունի, գրող-ընթերցող ուղղակի ու անուղղակի կապի մասին, փախուստների, դատարկության ու սիրո մասին: