Առակը (առ ակն՝ աչքի առաջ) բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արածները։
70-ականների սկզբին Զառա Տոնիկյանը Հայաստանի երաժշտական խմբի հետ մեկնում է Մոսկվա` հյուրախաղերի: Համերգասրահ են հասնում, և պարզվում է` Զառան կորցրել է անձնագիրը: Մարտին Վարդազարյանը մի կերպ կարողանում է ներս տանել երգչուհուն...
7-րդ դասարանի «Հայ ժողովրդի պատմության» դասագրքի կապակցությամբ ԿԳՄՍ-ի և դասագրքի քննադատությանը ամեն կերպ հակաճառող նախարար Ժաննա Անդրեասյանի պարտությունը բնավ չի նշանակում այս պատմության ավարտը...
Երևանի բերդն ունի հարյուրամյակների պատմություն: Այն քանդվել է 1930-ականներին, երբ Երևանը վերակառուցվում էր: Նրա տարածքում այսօր Արարատ Կոնյակի գործարանն է: Երևանի բերդը եղել է պաշտպանական շինություն, որը բազմիցս գրավվել է տարբեր ուժերի կողմից: Այն բազմիցս քանդվել է, վերակառուցվել է:
Ներկայացնում եմ ձեր դատին Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը, որը Հայաստանի փաստացի թրքացման ամրագրումն էր 1920-ի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կնքվեց աղետալի հայ-թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագիրը։
Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։ Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ 489 թվականին Աղվանքի Վաչագան Գ Բարեպաշտ թագավորը Ամարասում վերագտնում է Գրիգորիսի գերեզմանի տեղը և վրան մատուռ կառուցում՝ միաժամանակ ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները։ V դարից Ամարասի վանքը դառնում է երկրամասի խոշոր կրոնական կենտրոն և եպիսկոպոսանիստ։ 821 թվականին վանքն ասպատակում են արաբները։
Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենի երկօրյա տարածաշրջանային այցը պարադոքսալ կերպով բովանդակազուրկ ստացվեց՝ ցույց տալով, որ, հակառակ Եվրոպական Միության խրոխտ հռետորաբանության, նրա իրական հնարավորությունները տարածաշրջանում սահմանափակ են...