-
26.09.2018|
16:22
Մեկնարկում է «Սոսե» միջազգային կինոփառատոնը: Անցած հինգ տարիների ընթացքում «Սոսե» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին հաջողվել է ոչ միայն իրենց շուրջ համախմբել կինոյի սիրահար պահանջկոտ հանդիսատեսի բանակը, այլև գրավել հենց կինոհեղինակների ուշադրությունը։
-
25.09.2018|
02:16
Բարև, Զինվոր: Դու գիտե՞ս, որ հիմա հայրենիքիդ ամենաթանկ հարստությունը դո՛ւ ես: Գիտե՞ս, որ հայրենի հողը բյո՛ւր անգամ մաքրագործվել է քեզանով, որ քո շիրիմն ամենասրբազան վայրն է մոլորակի, որ դու ապրում ես բյուր հազարավոր պատմական հերոսների նվիրական ընտանիքում:
-
25.09.2018|
01:48
Մշակույթի նախարարությունը և «Մարդ կարդացող/Homօ Legens» ընթերցանության խրախուսման նախագիծը հայտարարում են «Մեր գրադարանը» խորագրով էսսեների մրցույթ: Էսսեների թեմատիկ-պայմանական վերնագրերն են՝ «Գրադարան, իմ սեր», «Իմ երազանքի գրադարանը», «Կյանքը գրադարանի պատուհանից», «Գրադարանավարի խորհրդով»:
-
25.09.2018|
00:31
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն օրերս այցելել էր «Անանիա Շիրակացի» կրթահամալիր: Նախարարության հրապարակած լուսանկարից պարզ երևում է, որ դպրոցի տնօրենության հետ ունեցած քննարկմանը մասնակցել է նախարարի վարորդը (լուսանկարում՝ ձախից երրորդը), և պարզ չէ, թե ինչ մասնակցություն է ունեցել նախարար-մանկավարժներ հանդիպման ժամանակ:
-
24.09.2018|
10:35
Երևանում «Գյոթե կենտրոնի» և Գերմանիայի թարգմանիչների ֆոնդի Տոլեդո ծրագրի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ մեկնարկել է գերմաներենից հայերեն և հայերենից գերմաներեն գրական թարգմանիչների սեմինարը:
-
22.09.2018|
19:50
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում` սեպտեմբերի 22-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունենցավ «Բազմաշնորհ հայուհին» ցուցահանդեսի բացումը՝ նվիրված երաժիշտ, նկարիչ, գրող-հրապարակախոս, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր Մարինա Սպենդիարովայի ծննդյան 115-ամյակին։
-
20.09.2018|
14:34
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են յուրաքանչյուր տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային (1954 թ.) միացած 50 եվրոպական երկրում: Ծրագրի իրականացման մտահղացումը 1984-ին ծագել է Ֆրանսիայում՝ «Պատմական հուշարձանների բաց դռների օր» խորագրի ներքո:
-
20.09.2018|
14:19
Հայաստանի պետական կամերային նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի բացման համերգը, որը նվիրվեց ՀՀ անկախության 27-ամյակին, անցավ լեփ-լեցուն դահլիճում: Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) սեպտեմբերի 19-ին հանդես եկավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
-
20.09.2018|
13:35
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ կառավարությունը ձեռնամուխ է եղել բուհերի խորհուրդների ֆունդամենտալ փոփոխությանը։ Առայժմ խորհուրդներում դեռ հանրապետականներ են և նախկին պաշտոնյաներ։ Եթե գնում ենք դեպի արտահերթ ԱԺ ընտրություններ, տակտիկական կոպիտ սխալ կլինի բուհերը թողնել ՀՀԿ-ի ազդեցության դաշտում։
-
19.09.2018|
17:27
Հռոմի օպերային թատրոնում հայկական երաժշտությունն ընդունվեց ջերմ ու անդադար ծափահարություններով։ Արամ Խաչատրյանի ծննդյան 115 և Երևանի հիմնադրման 2800-ամյակներին նվիրված երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հնչեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Էդգար Հովհաննիսյանի ստեղծագործությունները։