-
27.06.2018|
13:19
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հունիսի 29-ին, ժամը 15:00-ին հրավիրում է բոլոր գրքասերներին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ սիրված գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Ռազմական օդաչուն» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսին: Թարգմանիչ՝ Շուշանիկ Թամրազյան:
-
27.06.2018|
13:17
Ռեժիսոր, պրոդյուսեր Խաչիկ Եղոյանը և նրա ղեկավարած Yeghoyan Production-ը վերջին շրջանում ակտիվ աշխատում են՝ իրականացնելով բազում նախագծեր: Բոլորովին վերջերս տեղի ունեցավ սիրված երգիչ Հարութ Բալյանի երևանյան սպասված մենահամերգը, որն առաջին իսկ պահից կազմակերպել ու իրականացրել էր Խաչիկ Եղոյանը: Մեծ հաջողություն ունեցած և անակնկալներով լի համերգից հետո զրուցել ենք Եղոյանի հետ առաջիկա ծրագրերի մասին:
-
27.06.2018|
13:02
Հունիսի 30-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգան Մալթայի ֆիլհարմոնիկ եւ Մալթայի երիտասարդական նվագախմբերը։
-
26.06.2018|
22:17
System of a down խմբի մենակատար Սերժ Թանկյանը և Հայաստանի սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը մտքեր են փոխանակել որոշ հետաքրքիր նախագծերի վերաբերյալ:
-
26.06.2018|
09:35
Թե ինչ է արվել ընդամենը 1-1,5 տարվա ընթացքում և «ու՞ր են գնում» ինքնահարցին Էլբակյանը պատասխանում է. «Արդեն ինչ-որ բաներ երևում են, և եթե կան մարդիկ, որոնք դրա հետ համաձայն չեն, ինձ դա ուրախացնում է»:
-
26.06.2018|
01:04
ՄԱՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ «Ճայը» (2018 թ.) էքսպերիմենտալ ֆիլմը նկարահանվել է Անտոն Չեխովի համանուն պիեսի հայտնի մենախոսության հիման վրա: Երիտասարդ ռեժիսորի նախորդ՝ «Ադապտացիա», ֆիլմը հայրենիքում և արտերկրում բազմաթիվ հաջողությունների ու մրցանակների է արժանացել:
-
26.06.2018|
00:29
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարումից ի վեր չի հանդիպել նախարարության վարչությունների ու բաժինների աշխատակիցների հետ:
-
25.06.2018|
18:26
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը նախարարությունում ընդունել է աշխարհահռչակ SOAD ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանին:
-
25.06.2018|
18:25
Հունիսի 18-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի է ունեցել Բալթյան 4-րդ միջազգային բալետային մրցույթը, որին մասնակցել է Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստ Վահագն Մարգարյանը՝ արժանանալով 2-րդ գլխավոր տեղին, քանի որ 1-ին տեղ ընդհանրապես չի եղել (փորձավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մուրադյան):
-
25.06.2018|
15:40
Դահլիճների վարձակալության գները վերանայվում են: Խնդիրը մշակույթի նախարարի ուշադրության կենտրոնում է: Դահլիճների սակագները բարձրացան նախորդ նախարարի նորամուծության արդյունքում՝ հարուցելով ազատ ստեղծագործողների, մասնավոր կոլեկտիվների դժգոհությունը: