-
12.06.2018|
00:36
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, պատմական և վիճահարույց հարց համարելով Հայոց ցեղասպանությունը, հայտնել է, որ դրա ճանաչումից իրենց համար շատ ավելի կարևոր են Ադրբեջանի հետ լավ հարաբերությունները («Ասպարեզ», 5 ապրիլ, 2018):
-
11.06.2018|
23:23
Նկարչության, ասմունքի և թատերական արվեստի «Էտյուդ» մանկապատանեկան հանրապետական մրցույթ-փառատոնն ամփոփել է արդյունքները: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում կազմակերպվել է մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը։
-
11.06.2018|
18:18
«Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր` ժամը 19:00-ին, տեղի կունենա Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգը (դիրիժոր` Նեեմե Յարվի, դաշնակահար` Միհկել Պոլլ): Հնչելու են Արամ Խաչատրյանի, Արթուր Լեմբայի և Էդուարդ Տուբինի ստեղծագործությունները:
-
11.06.2018|
15:55
Սայաթ-Նովայից Արամ Խաչատրյան, Կոմիտասից Շուման՝ գերմանաբնակ Մասիս Առաքելյանի երգացանկը հարուստ է հայ ու գերմանական դասական ստեղծագործություններով: Նման հագեցած ծրագրով էլ Մասիս Առաքելյանը հունիսի 10-ին ելույթ ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:
-
11.06.2018|
10:59
Երեկ երեկոյան հայտնի դարձան Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլի հաղթողների անունները։ Նրանք են՝ Ֆյոդոր Ամոսովը (Ռուսաստանի Դաշնություն), Ռուստեմ Խամիդուլինը (Ռուսաստանի Դաշնություն), Չի-Ուոն Հոնգը (Կորեայի Հանրապետություն), Ջոնաթան Սվենսենը (Դանիա)։
-
10.06.2018|
11:24
Հունիսի 11-ին, ժամը 15:00-ին, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի կունենա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» էստոներեն թարգմանված գրքի շնորհանդեսը:
-
10.06.2018|
02:07
Լիլիթ Մակունցը մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու մեջ որևէ խնդիր չի տեսնում: Ըստ նրա՝ միայն ադմինիստրատիվ հարցեր կարող են ծագել, որոնք էլ, հավանաբար, հնարավոր կլինի կարգավորել:
-
09.06.2018|
14:27
Հունիսի 9-ի առավոտյան Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում մեկնարկել է Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Առաջին փուլը հաղթահարել էին 7 թվաջութակահարներ` 3-ը՝ Ռուսաստանի Դաշնությունից, 2-ը՝ Հարավային Կորեայից, մեկը՝ Դանիայից, ևս մեկ մասնակից ներկայացնում է Իսպանիան և Թայվանը։
-
09.06.2018|
14:26
«Արաքս կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությունը Շիրակի մարզի պատանիների եւ երիտասարդների շրջանում իրականացրել է «Իմ ազատ եւ անկախ հայրենիք» խորագրով ծրագիրը։
-
09.06.2018|
14:21
ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի և մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել «Պատմամշակութային ժառանգության ամրակայման, պահպանության և կառավարման տարածաշրջանային կենտրոնին», որը իտալական կողմի գործակցությամբ կբացվի Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից: