Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը` հայտնել էր Ռուսական առաջին հեռուստաալիքը: 93-ամյա շանսոնյեի կայանալիք համերգը չեղարկվել է. նրան տեղափոխել են մասնավոր հիվանդանոց:
Ապրիլի 25-28-ը ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը և «Զանգակ» հրատարակչությունը առանձին տաղավարով մասնակցում են Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքի «Կորմե» ցուցահանդեսային կենտրոնում բացված «Եվրասիական միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառին»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 23-ի համերգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ուղիղ եթերում հեռարձակեց դասական երաժշտության առաջատար հեռուստաալիքներից մեկը՝ «Մեդիչի» հեռուստաընկերությունը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը կատարեց ռուս կոմպոզիտոր, մանկավարժ, դիրիժոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի չորս մասից բաղկացած «Շեհերազադե» սիմֆոնիկ պոեմը։
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը հերթական անակնկալն էր պատրաստել իր հյուրերի համար։ Ապրիլի 22-ին նույն բեմի վրա էին երկու նվագախումբ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
«Լավ տեմպերացված շանսոն». այսպիսի խորագիր ուներ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ապրիլի 21-ի համարգը Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Համերգը ղեկավարում էր մեծանուն դիրիժոր Սերգեյ Ստադլերը, իսկ որպես մենակատար հանդես եկավ ամերիկացի հանրահայտ ալտահար Դավիթ Աարոն Քարփենթերը։
Նշանավոր քանդակագործ, հայտնի հասարակական գործիչ Ֆերդինանտ Առաքելյանի հոգեհանգիստը կկայանա այսօր, ժամը 18:00-ին, Մալաթիայի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ֆերդինանտ Առաքելյանը ստեղծագործում է մոնումենտալ-հաստոցային քանդակի բնագավառում։
«Լույս» հիմնադրամի 60 կրթաթոշակառուներ բաց նամակ են հղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, մտահոգություն հայտնելով, որ «ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից»:
Ապրիլի 20-ին Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը նվիրված էր ռուս մեծ կոմպոզիտոր եւ դաշնակահար Սերգեյ Ռախմանինովի 145-ամյակին։ Երեկոյի ընթացքում հնչեցին Ռախմանինովի Վոկալիզը սիմֆոնիկ նվագախմբի համար, Ռապսոդիան՝ գրված Պագանինիի թեմայով (մենակատար՝ Նիկոլայ Լուգանսկի) եւ Սիմֆոնիկ պարերը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
TRIPP նախագիծը, որը հայտնի է նաև «Զանգեզուրի միջանցք» անվամբ, առաջ է շարժվում։ Ստեղծվել է առանձին «TRIPP+» ներդրումային հիմնադրամ՝ 200 միլիոն դոլար կապիտալով, որը նախատեսված է տարածաշրջանում տարբեր տրանսպորտային նախագծերի ֆինանսավորման համար։ Ինչպես ասում են ռեժիմի ներկայացուցիչները, դա Հայաստանին բարգավաճում կբերի...