19.04.2018|
14:12
Հայաստանի PEN կենտրոնը վերաբացման առիթով հրավիրում է հետաքրքրվողներին մասնակցելու ընդունելության։ Ցանկացողները տեղում կարող են անդամակցության հայտ ներկայացնել, ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները՝ PEN-ի առաքելության և գործունեության վերաբերյալ, ինչպես նաև տեղական կենտրոնին անդամակցելու կարգի վերաբերյալ։