-
21.03.2018|
23:02
Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն այսօր ավարտվել են` Ֆեյսբուքի իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը: Նա հիշեցրել է, որ 2016-ի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրել է Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր պապի ուխտագնացության խորհրդանիշ:
-
21.03.2018|
22:49
Մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Օտրի» տրիոն հանդես եկավ խորհրդանշական համերգային ծրագրով։ Երեկոյի ընթացքում հնչեցին ֆրանկոֆոն երկրների կոմպոզիտորների՝ Էմիլ Վալդթոյֆլի, Յան Սիբելիուսի, Կամիլ Սեն-Սանսի գործերը։
-
21.03.2018|
16:38
Մարտի 21-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Ներկայացված են մինչև 35 տարեկան 50 հեղինակների շուրջ 75 աշխատանքներ՝ գեղանկար, քանդակ։
-
21.03.2018|
10:57
2007-ից սկսած ամեն տարի Գյումրի քաղաքում հայ ժողովրդի վերածննդի գաղափարի ներքո անցկացվում է արվեստի «Վերածնունդե միջազգային մրցույթ-փառատոնը:
-
20.03.2018|
21:13
«Արվեստների պատկերասրահ» մշակույթային հիմնադրամը ՀՀ Մշակույթի նախարարությանաջակցությամբ ներկայացնում Թամարա Գվերդցիթելիի մենահամերգը «Վերադարձ» խորագրով:
-
20.03.2018|
15:32
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) մարտի 20-ին փոխհատուցել է 2016թ. ապրիլյան պատերազմում մարտական հերթապահություն իրականացրած 944 ուսանողի ուսման վարձ՝ 2017-2018 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի համար։
-
20.03.2018|
01:46
2018-ի ցուցահանդեսաշարը ՀՆՄ-ում բացվեց «Նկարչուհիները կանանց տոնին» ավանդական հանրապետական ցուցահանդեսով։ Վերջին տարիներին գարնանային ցուցահանդեսը հովանավորում է ՀՀԿ կանանց խորհուրդը` Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։ Կանանց խորհրդից եկել էին նաև ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը և մայրաքաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը։
-
20.03.2018|
01:44
Զրուցակիցս գեղանկարիչ ՍԵԴԱ ԲԵՔԱՐՅԱՆՆ է, որի հետ հանդիպեցի Կանանց միջազգային օրվա առթիվ ՀՆՄ-ում բացված գարնանային ավանդական ցուցահանդեսից առաջ։
-
20.03.2018|
00:57
Երևանի երաժշտասեր աշխարհը 20-րդ դարի հայ անվանի կոմպոզիտոր Գրիգոր Եղիազարյանին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ փառատոնի շրջանակներում մի քանի օր վայելում էր հայ կոմպոզիտորական արվեստի մի քանի սերունդների ստեղծագործությունները։ Փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։
-
20.03.2018|
00:56
«Իրատեսի» հյուրն է Ստամբուլի «Ակօս» հասարակական, քաղաքական շաբաթաթերթի հայերեն բաժնի պատասխանատու ԲԱԳՐԱՏ ԷՍՏՈՒԳՅԱՆԸ։